Ինչպե՞ս կառավարել հասարակությունը, որ մարդկանց պահանջները, կարիքներն ու ցանկությունները արտացոլվեն քաղաքականություններում։
Այս հարցում մեծ դեր է խաղում քաղաքացիական հասարակությունը, որը քաղաքացիների պահանջների ֆիլտր է և արտացոլում է դրանք քաղաքական համակարգում: Այն պայմաններում, երբ գերակայող ձգտումներն աշխարհում գլոբալիզացիայի և շահույթի մրցավազքի միտումներն են, քաղաքացիական հասարակությունը դառնում է միակ հանրային տարածքը պետության, մասնավոր ոլորտի և հասարակության միջև։ Լավ ձևավորված քաղաքացիական հասարակությունը իրավական պետության կառուցման կարևորագույն նախապայմաններից և նրա լիիրավ գործընկերն է: Շահագրգիռ և կարող անհատներն ու հասարակության տարբեր խմբեր միավորվում և ստեղծում են քաղաքացիական հասարակության կառույցներ (ՔՀԿ-ներ), որոնք ուղղված են դրական փոփոխություններին և խնդիրների լուծմանը։ Դրանք ստեղծվում են նար զարգացման առանձին գործընթացներ իրագործելու համար։
ՔՀԿ-ները փոփոխության գերկարևոր ինստիտուցիոնալ գործիչներն են: ՔՀԿ-ները տեսլական ունեցող, անկողմնակալ, ազատության սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություններ են: Նրանք խթանում են կամավորությունը, ճկուն են, ակտիվ, գործին նվիրված ու նորարար: ՔՀԿ-ները տեղեկատվության ազատությունների ապահովման հիմնական գրավականներից են և նվիրյալ ծառայություններ մոտուցողներ: Նրանք համագործակցում են պետական կառույցների հետ և, միևնույն ժամանակ, հավատարիմ են մնում ազատության և քննադատական մտածողության սկզբունքներին:
ԵՀՀ-ի առաքելությունն ու ռազմավարության հիմնաքարը քաղաքացիական հասարակությանն օժանդակելն է։ ԵՀՀ-ի ծրագրերը նպատակ ունեն շահույթ չհետապնդող, կայուն հասարակական ոլորտ ստեղծել։ ՔՀԿ-ներն աշխատում են սոցիալական ծառայությունների մատուցման, աղքատության և պատերազմի դեմ պայքարելու, խոցելի խմբերի շահերի պաշտպանության, համայնքային թափանցիկ ինքնակառավարման և զարգացման, ինչպես նաև` կրթական, մշակութային, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար։
ԵՀՀ-ն իր ծրագրերի միջոցով ուժեղացնում է ՔՀԿ-ների կարողությունները` իր բոլոր ծրագրերում ընդգրկելով ՔՀԿ կառույցների մասնակցությունը։ ԵՀՀ-ն ստեղծում է առանձին գործիքներ, նորարարական մեթոդներ և ռեսուսներ, քաղաքացիական հասարակական դերակատարների կայունությանը օժանդակելու համար:
Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ: