Գիրքը հետազոտում է սովորելու՝ շատ տարբեր մասնագիտությունների, տարիքի ու զբաղմունքների տեր մարդկանց փորձառությունները։ Ազգագրական մեթոդով խորքային հարցազրույցներ են իրականացվել հիսուն բանասացի հետ, որոնք իրենց ասպարեզներում կայացած անձնավորություններ են, այսինքն՝ ունեն սովորելու հետաքրքիր և գիտակցված փորձառություններ, որոնցով կիսվել են հարցազրույցներում: Խորհուրդ է տրվում այս գաղափարներն օգտագործել սովորելու/-եցնելու գործընթացը սկսելիս՝ դրա մեթոդներն ու մոտեցումները ծրագրելիս և հետո իրականացնելիս, այսինքն դիտարկել սրանք կիրառական/մեթոդական տեսանկյունից