Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ իրականացնում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի մայիսը։
ԴԱՏԱ ծրագիրը կնպաստի փաստահեն (փաստերով հիմնավորված) քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը՝ հզորացնելով ՔՀԿ–ների՝ հուսալի և ողջամիտ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետորեն հաղորդելու, փորձագիտական գիտելիք և հմտություններ ձևավորելու և այլ շահագրգիռ կողմերից աջակցություն ստանալու կարողությունները։ Այսպիսով, տեղական ՔՀԿ-ները, հզորանալով, կդառնան ազդեցիկ դերակատարներ, և ծրագիրը կխթանի Հայաստանում ավելի ներգրավված, բարեկեցիկ ու ազդեցիկ քաղաքացիական հասարակության ձևավորմանը։
Սույն տեսանյութը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: