Սույն հետազոտությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված չորս խմբային տների (այսուհետ՝ խմբային տներ) բնակիչների կարիքների գենդերային առանձնահատկությունների բացահայտմանը և նրանց տրամադրվող ծառայությունների գենդերային զգայունության վերլուծությանը: Աշխատանքը միտված է նպաստելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների առավել հասցեական բավարարմանը, նրանց ինքնաիրացման հնարավորությունների ավելացմանն ու նորերի զարգացմանը, ինչպես նաև կյանքի որակի բարձրացմանը: Հաջորդիվ ներկայացված է արդյունքների ամփոփ պատկերը՝ ըստ կարիքների: