Ազատ և օրինական մասնավոր սեկտորը և քաղաքացիական հասարակության կառույցները Հայաստանում սկսեցին ձևավորվել վաղ 1990 թվականներից, երբ Հայաստանն ընդուներ շուկայական կառավարման ուղղությունը և հասարակությունն աստիճանաբար ազատագրվեց իշխող գաղափարախոսությունից։
Մասնավոր սեկտորին անհրաժեշտ էր մասնագիտական աջակցություն, որպեսզի այն կարողանար դառնալ երկրում տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժը։
ԵՀՀ-ն իր ռազմավարությամբ նպաստում է ժողովրդավարական կառույցների և մասնավոր սեկտորի կայացմանը, հենվելով այն համոզմունքի վրա, որ այն հասարակություններն են զարգանում, որտեղ առանձին քաղաքացիներ պատասխանատվություն են կրում իրենց ինչպես քաղաքացիական այնպես էլ տնտեսական ապագայի համար։ ԵՀՀ-ի ծրագրերի միջոցով աշխատում ենք ձևավորել և կատարելագործել այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ քաղաքացին կարող է ավելագույնս աջակցել սոցիալական և տնտեսական բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը` ինչպես անհատների, այնպես էլ հասարակության համար։
Վերջին 20 տարիների ԵՀՀ-ի ծրագրերի հատկանշական ձեռքբերումներից են եղել աջակցություն առևտրի պալատների ձևավորմանը, հարկային օրենսդրության ստեղծմանը, ձեռնարկությունների շահերի պաշտպանությանը` բիզնես ասոցիացիաների ստեղծման միջոցով, ինչպես նաև` ձեռնարկությունների մոտ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի ներդրման և ՀԿ-ների մոտ սոցիալական ձեռներեցության մոդելների ներկայացմանն ուղղված ծրագրերը։
Ներկայում ևս ԵՀՀ-ի ծրագրերի ռազմավարության կենտրոնում է արդյունավետ և կենսունակ մասնավոր սեկտորի զարգացումը, մասնավորապես.
- Բիզնեսի իրավական և կառավարման միջավայրերի փոփոխությունը, հարկային քաղաքականությունները
- Մասնավոր և հասարակական սեկտորների համագործակցությունը
- Կորպորատիվ պատասխանատվության մշակույթի ձևավորումը
- Տարածաշրվանային կապերի և համագործակցությունները (Հայաստան, Թուրքիա, Վրաստան)
- Բիզնեսի շահերի պաշտպանությունը` ասոցիացիաների կարողությունների զարգացման միջոցով
- Հետազոտական և կրթական ռեսուրսների ստեղծումը` հետազոտությունների իրագործումն ու դասագրքերի հրատարակումը
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր հետևյալ ծրագրերին
- Աջակցություն Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացին
- Սոցիալական ձեռնարկություն
- Միջսահմանային տնտեսական զարգացման ծրագիր
- Տնտեսական կապերի զարգացում Թուրքիայի հետ
- Երիտասարդների ձեռներեցություն