Հետազոտություն․ Ենթադրյալ անուղղակի խտրականություն խոցելի խմբերի հանդեպ

«Ենթադրյալ անուղղակի խտրականություն խոցելի խմբերի հանդեպ» հետազոտությունը իրականացվել է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ:

Հետազոտության հիմնական նպատակն է վեր հանել ընտրված երկու խոցելի խմբերի՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց և զինվորական ծառայողների գործերով ենթադրյալ խտրականության դրսևորումները, անուղղակի խտրականության երևույթները՝ վեր հանելով արմատավորված քաղաքականության, դատական պրակտիկայի խնդիրները, վերլուծել դրանք և առաջարկություններ ներկայացնել համապատասխան մարմիններին։