ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում կայացած ԿՈՎԻԴ-19 համավարակի և պատերազմի ազդեցությունը գենդերային հիմնախնդիրների վրա հանդիպմանը մասնակցում էին գենդերային փորձագետներ Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի կազմակերպություններից, մասնագետներ, որոնք անմիջապես աշխատում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ, տրամադրում են հոգեբանական, սոցիալական, իրավական և այլ տիպի աջակցություն կանանց, պատերազմից վերադարձած տղամարդկանց, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին։
Հանդիպումը հնարավորին չափ իր նպատակին ծառայեցնելու համար հրավիրվել էին մասնագետներ բոլոր մարզերի առնվազն մեկ կազմակերպություններից։ Հանդիպմանը մասնակցում էին նաև անհատներ՝ ԼՂ/Արցախից տեղափոխված, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ավելի պասիվ մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները նշեցին, որ հատկապես ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում աշխատանքները հիմնականում անցել են առցանց հարթակ։ Տարբեր ծառայություններ մատուցող կանանց կազմակերպությունները կազմակերպել և շարունակում են իրականացնել կանանց իրավիճակի և կարիքի գնահատումներ, որոնք հնարավորին չափ բացահայտում են այն խնդիրները, որոնց բախվում են կանայք կապված ճգնաժամի հետ։