Դպրոցի ներքին գնահատմանն անուղղակիորեն առնչվող հետազոտությունն ավելի վաղ մատնանշել է էական խնդիրներ Հայաստանում դրանց էության և գործընթացի որակական կողմի մասին, որի մասին նշված են հանրայնորեն հասանելի զեկույցներում1 ։ Ի հավելումն սրա՝ դպրոցի արտաքին և ներքին գնահատման քաղաքականությունն առավելապես ունի ընդհանրական մոտեցում միմյանցից տարբեր բարելավման և հաշվետվողականության այս մեխանիզմներին, որոնք կարևոր են կրթության որակի գնահատման համար։ Այս աշխատանքը վերլուծում է ՀՀ հանրակրթական դպրոցների ներքին գնահատման քաղաքականությունը, սահմանում է ներքին և արտաքին գնահատումները՝ վեր հանելով բարելավման համար անհրաժեշտ առաջարկները և հնարավորությունները։ Որպեսզի ենթադրություններ անենք, թե ինչպես է ներքին գնահատման քաղաքականությունը գործում իրականում, այս ուսումնասիրությունը վերլուծում է դպրոցի ներքին գնահատման զեկույցները և խոր հարցազրույցների միջոցով առանձնացնում ներքին գնահատման քաղաքականության իրականացման խոչընդոտները։ Ամփոփելով դպրոցների ներքին գնահատման հայաստանյան համատեքստի հնարավորինս ամբողջական պատկերը՝ իր սահմանափակումներով հանդերձ, սույն ուսումնասիրությունը հենվում է դպրոցի ներքին գնահատման արդի լավագույն գիտելիքի քննության վրա՝ ներկայացնելով Հայաստանի կրթական առաջնորդության համար կարևոր եզրահանգումներ, առաջարկություններ և հետևություններ։