ԴԱՏԱ ծրագիրն ուղղված է փաստահեն (փաստերով հիմնավորված) քաղաքականությունների մշակման գործընթացի բարելավմանը՝ հզորացնելով ՔՀԿ–ների՝ հուսալի և ողջամիտ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետորեն հաղորդելու, փորձագիտական գիտելիք և հմտություններ ձևավորելու և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու կարողությունները։ Այսպիսով, տեղական ՔՀԿ-ները, հզորանալով, կդառնան ազդեցիկ դերակատարներ, և ծրագիրը կխթանի Հայաստանում ավելի ներգրավված, բարեկեցիկ ու ազդեցիկ քաղաքացիական հասարակության ձևավորումը։
Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները և դրանց հաջորդած՝ թափանցիկության բարձրացման մասին կառավարության հայտարարությունները նոր հնարավորություններ են ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ քաղաքականությունների մշակման գործընթացին մասնակցելու համար։ Որպեսզի ՔՀԿ-ները քաղաքականությունների մշակման գործում ավելի մեծ ազդեցություն ունենան, անհրաժեշտություն կա ուժեղացնելու ՔՀԿ-ների՝ տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, փաստերով հիմնավորված առաջարկություններ մշակելու, դրանք տարբեր շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղորդելու և այլ կարողությունները, ինչպես նաև բարելավելու նրանց միջոլորտային համագործակցությունը՝ քաղաքականության մշակման ոլորտում փոփոխություններ արձանագրելու ուղղությամբ։
Փաստաթուղթը ներկայացնում է «Հանրային օրակարգի ձևավորումը Հայաստանում. տվյալահեն գործունեության, թափանցիկ և հաշվետու հաղորդակցության արդի մարտահրավերները» թեմայով հանդիպման արդյունքները, որը հիմնականում ստեղծված է հետևյալ հարցերի պաստանների հիման վրա․
- Որքանո՞վ են այսօր հայաստանյան ՔՀԿ-երն ապավինում հետազոտահեն գործունեությանը։
- Ինչպե՞ս են հանրային կարիքները դառնում հայաստանյան ՔՀԿ օրակարգ։
- Որո՞նք են հայաստանյան ՔՀԿ ոլորտում հետազոտահեն գործունեության և հաշվետու հաղորդակցության արդի մարտահրավերները։