ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում մշակվել է հիմնախնդրի բացահայտման և ջատագովության նախապատրաստման գործիք և ուղեցույց, որի միջոցով հասարակական կազմակերպությունները կարող են պարզել իրենց շահերի պաշտպանության հիմնախնդիրների լուծման ներուժը։ Այն հնարավորություն է տալիս վերլուծելու հիմնախնդրի համատեքստը, փաստերի առկայությունը, հիմնախնդրին առնչվող փորձագիտական վկայակոչումները, շահակիցների, շահառուների և ազդեցության շրջանակը: Գործիքը տարբեր գործնական մեթոդների և մոտեցումների հավաքածու է և կարող է օգտագործվել ջատագովության և քաղաքականությունների մշակման նախաձեռնությունների համար: