Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հիմնականում զբաղված լինելով ծրագրերի իրականացմամբ, որպես կանոն, բավարար ժամանակ և ռեսուրս չեն գտնում տվյալներ հավաքելու, հետազոտություն կատարելու կամ լրացուցիչ գիտելիքներ կուտակելու իրենց գործունեությանն առնչվող բնագավառում։ Մյուս խնդիրն այն է, որ երիտասարդ հետազոտողներն իրենց գաղափարների իրականացման ճանապարհին, պիտի հստակ պատկերացնեն տարբեր ոլորտների կարիքներն ու բացերը որպեսզի հետազոտությունները լինեն հասցեական, արդյունքները` կիրառելի։ Այս բացերը լրացնելու համար «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը իրականացրեց քաղաքականության վերլուծության և հետազոտության մշակման կրթաթոշակների մրցույթ։
Տվյալներով և փաստերով հիմնավորված հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա քաղհասարակության կառույցներին անհատ հետազոտողների հետ գործընկերությամբ հետազոտել ներկա իրադրությունում կարևոր խնդրահարույց թեմաներ և ստեղծել փաստաթղթեր, որոնք հետագայում կարող են կիրառել ծրագերի իրականացման տարբեր փուլերում։
Այլ խոսքերով, հետազոտությունների իրականացումը համագործակցություն է ստեղծում երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև ամրապնդում է վերլուծությունների միջոցով խնդիրների վեր հանելու և հետազոտելու մշակույթը։
Հետազոտողների և ԴԱՏԱ կոնսորցիումի համատեղ քննարկման-մշակման փուլն անցնելուց, հետազոտական կրթաթոշակների գաղափարները ուրվագծելուց հետո կրթաթոշակառուները սկսում են իրենց գաղափարների իրականացման փուլը հետևյալ թեմաներով․
- Տարհանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ՀՀ-ում,
- Ներառական կրթության խնդիրները համավարակի սահմանափակումների համատեքստում,
- Աջակցել շահառու ՔՀԿ-ներին թափոնների կառավարմանը վերաբերող ընթացիկ և ապագա ծրագրերում և գործողություններում իրազեկված և գիտելիքահեն որոշումների կայացմանը,
- Հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականություն՝ հասարակագիտական հետազոտությունների իրականացման համար
***
ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և ներկայացված բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: