ԵՀՀ-ն հավատացած է, որ ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիներն օժտված են պատասխանատվության զգացումով, հարգում են մեկը մյուսի իրավունքներն ու ազատությունները, մասնակցում են ընտրություններին` գիտակցելով իրենց կարևորությունը։ Նախաձեռնող են, ինքնավստահ և պատրաստակամ մարտահրավերներին դիմակայելու։
Ի՞նչ կարելի է անել երիտասարդներին տարատեսակ ազդեցություններից, օրինակ` քաղաքական, գաղափարախոսական և ազգայնական շահեր հետապնդող, զերծ պահելու համար։ Ինչպե՞ս նրանց մասնակից դարձնել զարգացման և բարեփոխման գործընթացներին և, ի վերջո, բարձրացնել նրանց պատասխանատվությունը սեփական գործողությունների և որոշումների նկատմամբ։
Գիտակցելով, որ երկրների ժողովրդավարացման գործընթացի շարժիչ ուժն են երիտասարդները, ԵՀՀ-ն պլանավորում և իրականացնում է ծրագրեր` ուղղված քննադատական և ինքնուրույն մտածողության ձևավորմանը, նախաձեռնողականության բարձրցմանը, նրանց ակտիվ մասնակցությանը համայնքների տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Երիտասարդական բանկ ծրագրի, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի և քննադատական մտածողության դպրոցների, Ինֆոտուն համայնքային տեղեկատվական կենտրոնների, Մարդամեջ սոցիալական նորարարության ճամբարների և այլ ծրագրերի միջոցով ԵՀՀ-ն սովորեցնում է երիտասարդներին դիմակայել ապագայի մարտահրավերներին և համընթաց գնալ համաշխարհային մշակութային և ժողովրդավարական առաջընթացին։
Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ: