Ուղեցույցում քննարկվում են հոգեկան առողջության իրավունքի ոլորտում հետազոտությունների մեթոդաբանական, իրավական և էթիկական հարցադրումները: Ուղեցույցի նպատակն է, որպեսզի հետազոտողները գտնեն հիմնարար տեղեկություն այն հետազոտությունների վերաբերյալ, որոնք որևէ դերում ներառում են հոգեսոցիալական և/կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց: Միևնույն ժամանակ, ուղեցույցը, մասնավորապես, իրավական և էթիկական նկատառումների վերաբերյալ բաժինը, կարող է օգտակար լինել այլ ոլորտներում հետազոտությունների համար ևս:
Ուղեցույցը նպատակ չունի կիրառելի լինելու կլինիկական հետազոտությունների համար։ Կլինիկական հետազոտությունների նկատմամբ այն կարող է կիրառելի լինել այնքանով, որքանով վերաբերելի կլինի ուղեցույցի առանձին հատվածը։