2020թ․սեպտեմբերի 8-ին կայացավ ԴԱՏԱ ծրագրի շրջանակում կազմակերպված 2-րդ ցանցային հանդիպումը, որի նպատակն էր մասնակիցների հետ քննարկման միջոցով պարզել, թե ինչպես են հայաստանյան ՔՀԿ-ներն օգտագործում հաղորդակցության միջոցներն ու տվյալների լեզուն սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով և հզորացման ինչ կարքներ ունեն այդ գործընթացն առավել ազդեցիկ դարձնելու համար: Քննարկմանը մասնակցել է hետազոտական կազմակերպությունների, թինք թանքերի, ԶԼՄ-ների, տեղական ՀԿ-ների և պետական օղակների 25 ներկայացուցիչ:
Սույն համառոտագիրն ամփոփում է քննարկման ընթացքում մասնակիցների հնչեցրած գաղափարների և կարծիքների վերլուծության հիմնական արդյունքները. մասնավորապես՝ 1) հայաստանյան ՔՀԿ-ների կողմից սեփական օրակարգն իշխանություններին պարտադրելու միջոցների, 2) այդ գործընթացի վրա ազդող գործոնների, 3) հաղորդակցության ոլորտի մարտահրավերների և 4) ՔՀԿ-ների՝ սեփական օրակարգն իշխանություններին պարտադրելու գործում հաղորդակցության արդյունավետությանը նպաստող քայլերի վերաբերյալ: