Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) հետ միասին (այսուհետև՝ ԴԱՏԱ–ի գործընկերներ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ իրականացնում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի մայիսը։
Ծրագրի շրջանակում քաղաքականությունների մշակման գործում ՔՀԿ-ների ազդեցությունը մեծացնելու նպատակով, անհրաժեշտություն կա ուժեղացնելու ՔՀԿ–ների՝ տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, փաստերով հիմնավորված առաջարկություններ մշակելու, դրանք տարբեր շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղորդելու և այլ կարողությունները, ինչպես նաև բարելավելու նրանց միջոլորտային համագործակցությունը՝ քաղաքականության մշակման ոլորտում փոփոխություններ արձանագրելու ուղղությամբ։
Այդ նպատակով ծրագրի գործընկերները իրականացրել են մի շարք դասընթացներ և ստեղծել են դասընթացների ռեսուրսներ՝ NORC, Չիկագոյի համալսարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ։