Կազմակերպագործունեական խաղը կամ Կրեատիվ խաղը համատեղ մտագործունեության տեսակ է, որն իրենից ներկայացնում է խմբերում կամ անհատապես առկա խնդիրների քննարկման մեթոդաբանություն: Այն ուղղված է այնպիսի որոշումների կայացմանը, որոնք նպաստում են գոյություն ունեցող անհատական ու խմբային, կազմակերպական ու հասարակական հարաբերությունների նորացմանն ու փոփոխությանը: Կրեատիվ խաղերը սովորեցնում են առկա իրավիճակի նկատմամբ ձևավորել ամբողջական պատկերացում ու դիտանկյուն՝ առանց կորցնելու առանձին վերցրած հատվածները:
2021թ․ հոկտեմբերի 20-24-ին տեղի ունեցած կազմակերպագործունեական խաղը քաղաքացիական հասարակության ներկա անելիքների մասին էր: Խաղն անդրադարձավ հետևյալ թեմաներին՝ “Ի՞նչ անել պետության հետ”, “Ի՞նչ անել հասարակության հետ”, “Ի՞նչ անել շուկայի և կրթության հետ” և վերջին օրը մշակվեցին ծրագրեր: Խաղի մասնակիցներն աշխատեցին 6 թեմատիկ խմբերում՝ քննարկելով քաղաքացիական հասարակության անելիքները պետության, քաղաքացիական հասարակության, շուկայի, կրթության, արժեքների և ռեսուրսների դիտանկյունից:
«Պետությունը թվային աշխարհում» խմբի խաղատեխնիկի ընդլայնված հաշվետվությունը հասանելի է այստեղ։