Գործարար ալիքի եթերում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը շարունակում է քննադատական մտածողությանը և հարակից թեմաներին նվիրված զրուցաշարը՝ այս անգամ կենտրոնանալով տեքստերի վերլուծության, պատկերացումների ու գիտակցության վրա։
Գործարար ալիքի եթերում ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է անհատի և հասարակության փոխհարաբերությունների, դիսկուրսներում նրա կողմնորոշվելու և քննադատական մտածողության սովորելու հնարավորությունների մասին։ Զրույցը հասանելի է ստորև։
ԵՀՀ տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է Խորհրդային միության և ցարական Ռուսաստանի ազդեցության, «գործ տալու» երևույթի, ոստիկանության դերի ու դրա հետևանքների մասին։ Զրույցի ընթացքում փորձ է արվում հասկանալ, թե ինչպես է հայ տղամարդու ինքնությունը ձևավորվում քրեական ենթամշակույթի, քաղաքականության և հասարակության ակնկալիքների ազդեցության ներքո։
Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է Հայաստանում ֆանտաստիկ գրականության զարգացման հնարավորությունների, գիտական ֆանտաստիկայի և ֆենթզի ժանրի տարբերությունների, Հայաստանում ֆենթզի շարժման մասին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարի շրջանակներում խոսում է հասարակական կազմակերպությունների էության մասին՝ կենտրոնանալով դրանց վերահսկողական և հարակից մյուս գործառույթների վրա։