
Ժողովածուում ընդգրկված են քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետազոտական կամ վերլուծական աշխատանքներ այն ոլորտներից, որոնք ՔՀԿ-ների ռազմավարությունների կամ ՀՀ բարեփոխումների օրակարգում են։
Հետազոտություններն իրականացվել են 2020 թվականին մեկնարկած «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտությունների նպատակն է նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի բարելավմանը։ Տվյալներով հիմնավորված առաջարկներ անելը կնպաստի Պետություն-ՔՀԿ հաղորդակցությանը, նաև կամրապնդի ՔՀԿ-ների դերը` որպես քաղաքականությունների բարեփոխումների կարող դերակատարների։
Հետազոտությունները անդրադառնում են հետևյալ թեմաներին. Սոցիալական պաշտպանություն, կրթության բարեփոխումներ, ատելության խոսքի օրենսդրական կարգավորումներ, գենդերային հավասարության, պետական գնումների առցանց ծառայությունների և այլ հարցեր։
ԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Ժողովածուում տեղ են գտել հետևյալ հետազոտությունները՝
- Արուսյակ Ոսկանյան - Հետազոտական բարեվարքության և էթիկայի քաղաքականություն՝ հասարակագիտական հետազոտությունների իրականացման համար
- Տաթև Հարոյան / Սիրանուշ Հարությունյան - Աջակցել շահառու ՔՀԿ-ներին թափոնների կառավարմանը վերաբերող ընթացիկ և ապագա ծրագրերում և գործողություններում իրազեկված և գիտելիքահեն որոշումների կայացմանը
- Ռիմա Պետրոսյան - Ներառական կրթության խնդիրները Քովիդ-19 սահմանափակումների համատեքստում
- Գոհարիկ Տիգրանյան - Տարհանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ՀՀ-ում
- Լուսինե Գրիգորյան - Տեղական մակարդակում որոշումների կայացման մասնակցայինության հետազոտություն և վերլուծություն կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների վերաբերյալ
- Հակոբ Մանուկյան - ՀՀ տնտեսության ռազմավարական ոլորտների աշխատաշուկաներում գենդերային հավասարության ուսումնասիրություն
- Անի Եղիազարյան - Կրթություն և առաջընթաց կանանց համար․ Հետազոտություն ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
- Նելլի Հակոբյան / Օլգա Բաղդասարյան - Արարատի մարզի Դվինի համայնքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքների համար սոցիալական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ գործունեության հետազոտություն:
- Շուշան Փափազյան - Հեռուստատեսությամբ գենդերային ոչ զգայուն մեդիաուղերձների օրենսդրական բացթողումները և իրավական կարգավորումները
- Տատյանա Դարբինյան - Երիտասարդների կամավորական գործունեության գաղափարախոսական հիմքերն ու մշակութային դրսևորումները Հայաստանում
- Արմինե Ղալամդարյան - Հայաստանյան երիտասարդների ապագայի պլանավորման պրակտիկաները պրեկարային աշխատանքի համատեքստում (սննդի վաճառքի եվ սպասարկման ոլորտի օրինակով)
- Վիկտորյա Հակոբջանյան - Խմբային տների ստեղծման և գործունեության իրավական հիմքերի ուսումնասիրություն
- Սոնա Գրիգորյան - Խմբային տների կառավարման, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գենդերային զգայունության ապահովման ձևաչափերի ուսումնասիրմանը և առաջարկների մշակման
- Դավիթ Իսկանդարյան - Ֆինանսական մոդելների մշակում՝ խմբային տների արդյունավետ գործունեության ապահովման նպատակով
- Դավիթ Հակոբյան - ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգերի կիրառման դյուրինության հետազոտություն
- Հայկազ Ֆանյան / Արմինե Պետրոսյան - Առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման միջազգային փորձի ներդրման ուսւոմնասիրություն
- «Մանկան զարգացման հիմնադրամ» - Սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին հարող օրենսդրական բարեփոխումների ուսումնասիրություն և համապատասխան առաջարկությունների փաթեթ ներկայացում
- Ալեքսանդր Գրիգորյան - Գենդերային հիմքով ընտանեկան բռնության առանձնահատկությունները Հայաստանում
- «Քաղաքական երկխոսություն» ՀԿ - Կուսակցությունների հետ եվ կուսակցությունների միջև երկխոսության և համագործակցության առանձնահատկությունները
- «Նոր Արար» ՀԿ - ՀՀ հանրակրթական դպրոցների ներքին գնահատման քաղաքականության և վերջինիս կիրարկման ուսումնասիրություն
- Սյուզաննա Սողոմոնյան - Ատելության խոսքի նվազեցմանը նպաստող հետազոտություն
- Սերոբ Խաչատրյան / Սիրվարդ Մամիկոնյան - Ուսուցիչների կամավոր ատեստացիայի գնահատում
Սույն նախաձեռնությունն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Հետազոտությունների բովանդակությունն ու դրանցում հայտնված տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: