Հայ-ադրբեջանական երկխոսություն

Ամրապնդելով խաղաղարարական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապը պաշտոնական օղակների հետ

«Ամրապնդելով խաղաղարարական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապը պաշտոնական օղակների հետ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Ադրբեջանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական օժանդակությամբ։

Ծրագրի նպատակն է` խթանել ղարաբաղյան հակամարտության խաղաղարարական գործընթացը՝ ներգրավելով երիտասարդ մասնակիցների հայկական և ադրբեջանական կողմերից, և դրական լիցք հաղորդելով փորձառու խաղաղարարների և պաշտոնական ներկայացուցիչների ջանքերին՝ ուղղված հակամարտության տրանսֆորմացիային։

Ծրագիրը հանդիսանում է ԵՀՀ–ի կողմից վերջին տարիներին իրականացվող խաղաղարարական ռազմավարության շարունակությունը՝ միտված հակամարտության կողմերի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և բլոգերների միջև վստահության կառուցմանը։ ԵՀՀ–ն խթանում է ոչ պաշտոնական երկխոսությունը՝ նպատակ ունենալով ներգրավել քաղաքացիական հասարակության տարբեր օղակներին խաղաղարարական գործունեության մեջ։

Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ:

Ավելին