Հետպատերազմական շրջանում ՀՀ զարգացման հիմքում պետք է լինի տնտեսական սակավ ռեսուրսների լիարժեք ու առավելագույն արդյունավետ օգտագործումը. 2020 թվականի երկու մեծ տնտեսական արհավիրքները՝ պատերազմն ու համավարակը, թե՛ որակապես, թե՛ քանակապես զգալի և մեծամասամբ անդառնալի բացասական ազդեցություն ունեցան ՀՀ տնտեսության զարգացման ներուժի վրա: Առաջին հերթին այս համատեքստում պետք է դիտարկել մարդկային ռեսուրսների լիարժեք և բազմակողմանի կիրառումը, քանզի տարածքային և բնական ռեսուրսների սակավությամբ առանձնացող Հայաստանի համար առաջնային զարգացման գրավականը, իհարկե, հենց մարդկային ռեսուրսն է:
Վերոգրյալից ելնելով՝ սույն հետազոտության նպատակն է ռազմավարական ուղղությունների աշխատաշուկաներում գենդերային հավասարության ապահովման՝ որպես մարդկային կապիտալի առավելագույն արդյունավետ օգտագործման կարևոր նախադրյալ, հարցում առկա խնդիրների վերհանումը: