Տեսաբան Էրվինգ Գոֆմանը գրում է, որ ժամանակակից մեդիան թելադրում է մեր հայացքը ինքներս մեր և մեր գենդերային պատկանելիության վրա (Jhally, 2009; Jørgensen and Phillips, 2002, p. 25)։ Ժամանակակից աշխարհում մեր սոցալական վարքագծի մասին այս կամ այն ձևակերպումները, որոնք ստանում ենք ցանկացած վայրից, ողողում են մեր առօրյան՝ ներթափանցելով մեր նախասիրությունների և անգամ լեզվարտահայտչական միջոցների մեջ։ Սակայն գենդերային դերերի ամենուրեքությունը երբեմն մտահոգիչ է, քանի որ մենք ընկալում ենք գենդերային դերերի մասին շրջապատի թելադրանքը, իսկ երբեմն անգամ պարտադրանքը։ Այս գործընթացում առանցքային է զանգվածային լրատվամիջոցներում կանանց ևտղամարդկանց գենդերային դերերի ներկայացուցչականությունը։ Հասկանալու համար, թե ինչ մեխանիզմներով է մեդիան՝ մասնավորապես հեռուստատեսությունը,պատասխանում հարցին, թե ովքեր ենք մենք, անհրաժեշտ է նախևառաջ ուսումնասիրության ենթարկել գենդերային դերերի դերաբաշխումը հեռուստաէկրանից։ Գաղտնիք չէ, որ երբ ձայնն ուղեկցվում է պատկերով, այն ավելի արտահայտչականություն է ստանում և տպվում է մեր մտապատկերում։ Երբ հեռարձակվող հեռուստատեսային գովազդներում և սերիալներում կանայքներկայացվում են որպես տնային տնտեսուհիներ, որոնց հիմնական աշխատավայրը խոհանոցն է, կանանցից շատերը տրվում են իրենց գենդերային դերի նմանօրինակ պատկերմանը, ինչը հաճախ հանգեցնո ւմ է վաղ և աղքատ ամուսնությունների կամ դեռահաս տարիքում ծնողավարության կազմակերպման (McEuen, 2011, p. 30)։