Կառավարում

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևոր մասն է։  Քաղաքացիների մասնկացությունը տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության իրականացման գործնական/ պրակտիկ միջոցն է, քանի որ այն իր պարտականությունների մեջ ներառում է համայնքայինների/համայնքի բնակիչների ամենօրյա կյանքի կազմակերպումը։

Հայաստանում տեղական ինքնակառավարման ժամանակակից ձևն անկախ ժողովրդավարության մեջ համեմատաբար նոր է։ Ինքնակառավարման համակարգը զարգանում է կառավարման համակարգի այլ բաղադրիչներին զուգահեռ։ Անհատների ու համայնքների ազատությունն սահմանափակող սովետական/խորհրդային վերջին, բայց ոչ պակաս կարևոր ավանդույթների պատճառով տեղական ինքնակառավարումը Հայաստանում զարգանում էր վերևից ներքև կառավարվման սկզբունքով։ 

Սա հակադրվում է ժամանակակից տեղական ինքնակառավարման հիմնական գաղափարին։

Տեղեկացված և ակտիվ քաղաքացիների մասնակցությունը տեղական մակարդակում շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն տեղական ինքնակառավարման համակարգում, այլև՝ պետության կառուցման գործում։

Ձևավորել ներքևից վերև որոշումների կայացման մասնակցային ավանդույթներ, ներգրավել համայնքի ռեսուրսները համայնքի զարգացման գործում, բազմապատկել դրական նախադեպերը, խթանել համայնքային որոշումների կայացումն ու ներհամայնքային համագործակցությունն առանց կենտրոնական իշխանությունների ուղղակի մասնակցության՝ սրանք բոլորը ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, մշակույթային և տնտեսական զարգացման ամենակարևոր բաղադրիչներն են։

«Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը (Համատեղ)» ծրագրի բովանդակային մոտեցումը սա է, որը կյանքի է կոչվում Հայաստանում հիմնված վեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններից կազմված համընկերության և իրենց առաջնորդող Հայ ֆինանսիստների միության կողմից, ԱՄՆՄԶԳ ֆինանսական աջակցությամբ։

Ստորև ներկայացված է ծրագրի համառոտագիրը, նրա գործունեությունը և առաջին տարվա կարևոր իրադարձությունները, ինչպես նաև՝ հղումներ ծրագրի տեքստերին, տեսանյութերին և ֆիլմերին։

Տվյալ ուղղությամբ ԵՀՀ-ի իրականացրած աշխատանքին ծանոթանալու համար սեղմել այստեղ:

Ավելին