Մանկական զարգացման հիմնադրամը (ՄԶՀ) հասարակական կազմակերպություն է, որն ապահովում է սոցիալ-հոգեբանական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և ընտանիքների համար: ՄԶՀ-ն ունի ԶարՄան սպասարկման կենտրոններ Երևանում, Վայքում, Ջերմուկում և Արենիում:
ՄԶՀ-ն այս հետազոտությամբ նպատակ ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի և երեխաներին մատուցվող ծառայությունների համատեքստում վերհանել մի շարք խնդիրներ և ներկայացնել դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։