2020 թվականին COVID-19 համաճարակն առաջացրեց կյանքի բնականոն ընթացքի խաթարում, ինչին անմասն չմնաց նաև կրթական ոլորտը. այն ազդեցություն ունեցավգրեթե 1,6 միլիարդ սովորողների կրթական իրավունքի իրացման վրա՝ աշխարհի 190երկրներում և բոլոր մայրցամաքներում։
COVID-19-ի ժամանակ դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների համատարած փակումն աշխարհում ազդեց ուսումնառություն ստացող բնակչության 94%-ի վրա, իսկ ավելի ցածր և/կամ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ազդեցությունը հասավ մինչև 99%-ի։
Այս ճգնաժամը նախկինում խոցելի խմբեր համարվող աղքատ բնակավայրերի բնակիչների, փախստականների, հաշմանդամություն ունեցող անձանց վրա էլ ավելի խորքային ազդեցություն ունեցավ:
2020 թվականի մարտի 13-ից Հայաստանում պետական մակարդակով հայտարարվեցարտակարգ դրություն, կրթական ոլորտը անցում կատարեց առցանց ուսուցման համակարգի։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում կրթության և աղքատության միջև ուղիղ կապ կա և ոչ միայն սոցիալական դրությամբ պայմանավորված, այլև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ԿԱՊԿՈՒ) հանրակրթությունից դուրս մնալու հավանականության մեծացումից ելնելով՝ անհրաժեշտություն առաջացավ բացահայտել և վեր հանել Արտակարգ իրավիճակի (ԱԻ) խնդիրները և հասկանալ, արդյոք ԿԱՊԿՈՒ երեխաների իրավունքի վրա ինչպիսի ուղղակի և ոչ ուղղակի ազդեցություն է եղել։
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում 2021 թվականի հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։Այն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ