Ուսուցողական մոդուլը մշակվել է անկախ փորձագետներ դոկտոր Ալենկա Վերբոլեի և դոկտոր Իգոր Դավոր Գաոնի կողմից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (ՍՈՍԵ) համագործակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Մոդուլը՝ նախատեսված է դասընթացավարների/ֆասիլիտատորների համար, որով կապահովվի քաղաքականության մեջ գենդերային մեյնսթրիմինգի դասընթացների միասնական ու ստանդարտ որակ, միաժամանակ՝ քաղաքականության գործընթացներին մասնակցելու և դրանց վրա ազդելու ունենալու գործում ներգրավված ՔՀԿ-ների և հնարավոր այլ շահագրգիռ և նախաձեռնող խմբերի կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այն տեսական գիտելիքներ, մեթոդաբանություն և գործիքներ է առաջարկում դասընթացավարներին/ֆասիլիտատորներին, որպեսզի հաջող անցկացնեն դասընթացները, ապահովեն գիտելիքների ու հմտությունների փոխանցումը ներգրավված խմբերին, կիրառելով մասնակցային մոտեցում:
Օգտագործելով Մոդուլը՝ ընթերցողները կկարողանան`
- ներկայացնել՝ ինչ է պետական/հանրային քաղաքականությունը, ինչպես է այն մշակվում (ընթացակարգեր, ներգրավման կանոններ), ովքեր են մասնակցում գործընթացին և ինչու պետք է այն ենթարկվի գենդերային մեյնսթրիմինգի.
- ներկայացնել ինչ է գենդերը (հասկացություններ, սահմանումներ)
- ներկայացնել, թե ինչպես կարելի է գնահատել պետական քաղաքականությունը գենդերային տեսանկյունից, և ինչպես կարելի է «գենդերացնել»՝ հիմնախնդիրներն ինտեգրել, ներհյուսել քաղաքականության մեջ
- իրականացնել "Գենդերային մեյնսթրիմինգը քաղաքականության մեջ" թեմայով դասընթաց: