Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական աշխատանքների արտադրություն (փակված է)

MICE logo pane

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական աշխատանքների արտադրությանն աջակցող դրամաշնորհների բաց մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (longread, webdoc, և այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը՝ նյութերը վիզուալ, առավել  գրավիչ և մատչելի ներկայացելու համար։

Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ լրագրողները, այնպես էլ ստեղծագործական խմբերն ու լրատվամիջոցները։

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն չի ներառում ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։

 

Համաֆինանսավորման պահանջ 

Հայտատու կազմակերպություններից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։ Համաֆինանսավորման պահանջը չի տարածվում անհատ հայտատուների վրա։

ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:

 

Հայտերի գնահատման չափանիշներ  

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։

 

Չափանիշ

Միավոր

1

Նշված թեմաներին համապատասխանությունը, ակտուալությունը, կարևորությունը և  ազդեցության հավանականությունը

20

2

Դիմողի նորարարական մոտեցումը թեմային, լրագրողական մեթոդների համապատասխանությունը ընտրված գործիքներին և ձևաչափին, վիզուալիզացման հնարավորությունը: Խնդրի, իրադարձային սյուժեի և/կամ հերոսի առկայությունը։

40

3

Դիմողի մասնագիտական պատրաստվածությունը ծրագիրն իրականացնելու համար։

30

4

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը 

10

 

Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք կհամապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի բովանդակությանը, այն է՝ թափանցիկության և հաշվետվողականության, մարդու իրավունքների, սոցիալական ոլորտի և տեղական ինքնակառավարման թեմաներին։

ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։

Հայտերը պետք է ներառեն՝

  • Արտադրության համար առաջարկվող թեմաների, գաղափարների շուրջ կառուցված լրագրողական պատմության համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ
  • Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են, եթե այդպիսին առկա է)   
  • Վկայություն դիմողի մասնագիտական պատրաստվածության մասին նմանատիպ ծրագիր իրականացնելու համար։ Նախկինում իրականացված նմանատիպ մուլտիմեդիա նախագծերի աշխատանքների օրինակներ (եթե այդպիսիք կան):
  • Արտադրողների, հայտ ներկայացնողների կոնտակտային տվյալներ։

Ստորև ներկայացված է թեմաների հնարավոր, սակայն ոչ սպառիչ ցուցակ, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար․

Սոցիալական

  • երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
  • մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
  • խնամակալ ընտանիքներ
  • կրթությունից դուրս մնացած երեխաներ
  • հատուկ կարիքներով երեխաներ
  • հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանն առնչվող հարցեր
  • խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
  • տարեցների խնամք
  • սոցիալական ինտեգրված ծառայություններ
  • կենսաթոշակային բարեփոխումներ

Կոռուպցիայի դեմ պայքար, հաշվետու և թափանցիկ կառավարում

  • կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
  • թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերություն
  • բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
  • հակակոռուպցիոն ծրագրեր, նախաձեռնություններ,  տեղական և միջազգային մարմիններ, Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորություններ
  • այլ

Տեղական ինքնակառավարում

  • ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ
  • տարածքային կառավարման հարցեր
  • համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
  • տեղական բյուջեների խնդիրներ
  • տեղական ընտրությունների հետ կապված հարցեր
  • այլ

Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ

  • դատական համակարգ
  • խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
  • փոքրամասնությունների իրավունքներ
  • տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
  • կանանց իրավունքներ
  • այլ հիմնարար իրավունքների խախտման, իրազեկման խնդիրներ։  

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով․

  • Հայցադիմումի փաթեթ
  • Գանտի աղյուսակ
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
  • Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)

Էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշել «MICE-MGC-Longread» և ուղարկել [email protected] էլ. փոստին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին  էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 583639:

***

Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ավելին