Գևորգ Տեր-Գաբրիելյանը Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի մասին
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Boon TV-ի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Ի՞նչն է առավելապես գրավիչ դարձնում Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը ընթերցողի համար՝ լեզո՞ւն, պատկերնե՞րը, պատմությո՞ւնը, թե՞ տարածքը, որի մասին գրվել է վեպը։ Արդյո՞ք նորարարական է վեպի լեզուն, ինչո՞վ էր առանձնահատուկ ժամանակի գեղարվեստական արևելահայերենն առհասարակ։ Ի՞նչ զուգահեռներ կան «Երևան» վեպի և Կաֆկայի «Դատավարության» միջև։ Ինչո՞ւ է Նաիրի Զարյանը քննադատության արժանացրել այս վեպը։ Արդյո՞ք Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը տեղավորվում է գրական-գեղարվեստական որևէ կոնկրետ ուղղության մեջ։ Ինչպիսի՞ն է Մկրտիչ Արմենի վերաբերմունքը Արևելքի և Արևմուտքի վերաբերյալ։ Ինչպիսի՞ն է Երևանի «կերպարը» Մկրտիչ Արմենի վեպում, և ի՞նչ տարբերություններ կան այս և Երևանի առասպելական «կերպարի» միջև։ Որքանո՞վ էր վեպը հակախորհրդային, և ինչո՞ւ է արգելված եղել։
Այս և այլ հարցերի շուրջ են զրուցում գրականագետ Թագուհի Ղազարյանը և արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։