«Հայացք ներսից». Թողարկում 20

30.05.2017

Հետխորհրդային տարիներին Հայաստանի քաղաքային համայնքների ճարտարապետական տեսքը խաթարվեց: Ամենաթողության պայմաններում մարդիկ շենքեր ու շինություններ կառուցեցին տառացիորեն կամայական սկզբունքով՝ անարգել անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը՝ առանց հաշվի առնելու քաղաքաշինական նորմերն ու սեյսմիկ անվտանգությունը: Վերջին տարիներին փորձ է արվում ոլորտում սահմանել առավել ուղղորդված վերահսկողություն՝ պարտադրելով բոլոր սեփականատերերին ներկայացնել քաղաքաշինության նորմերի տառին համապատասխանող հատակագծեր: Քաղաքների տեսքը աղավաղում են նաեւ 88-ի երկրաշարժից հետո կառուցված տնակային ավանները: