Մեղուները կանխում են արտագաղթը

12.04.2017

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Ռոման Սարգսյանը համագյուղացի 17 այլ ընտանիքների հետ այս տարի մեղվափեթակներ է ստացել և սկսել մեղվապահությամբ զբաղվել: Երբևէ մեղվապահությամբ չզբաղված Ռոմանն արդեն ստացել է առաջին բերքը և հույս ունի, որ մեղվապահությունը հետագայում կդառնա իր եկամտի հիմնական աղբյուրը: