Թեմա/ռեմա #7. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։ Յոթերորդ թողարկման մեջ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» ժողովածուի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Նվարդ Մանասյանը։