Նպաստառուներին ընտրել աչքո՞վ, թե՞ փաստաթղթերով

12.04.2017

Աղքատության կրճատման ցուցանիշով՝ Հայաստանն աշխարհում հայտնվել է 73-րդ տեղում։ Հետազոտողները, մեր երկրում առկա տնտեսական պայմաններում, աղքատության աճի հավանականությունը մեծ են համարում։ «Հետքի սրահ»-ում աղքատության խորացման պատճառների եւ նպաստների համակարգի հասցեականությանը վերաբերող հարցերի մասին զրուցել ենք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի հետ: