ՏԻՄԱՏԻԿԱ. Թողարկում 16-րդ. 20 05 2017

06.06.2017

Լոռու մարզի Շամլուղ համայնքում տարիներ շարունակ նույն ղեկավարն է ընտրվում, թեև բնակիչները բողոքում են, որ քաղաքում որևէ դրական տեղաշարժ չկա. փողոցները քարուքանդ են, չկա մանկապարտեզ, համայնքային կենտրոն, բուժհաստատություն: Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարն էլ համայնքի բյուջեից առատնաձեռնորեն գումարներ է հատկացրել բնակիչներին: