«Հայացք ներսից» Թողարկում 18

30.05.2017

Քարաձոր համայնքի խնդիրները շատ են. գյուղացիներն օգտագործում են վարելահողերի ընդամենը 60%-ը, պետության կողմից սուբսիդավորված դիզվառելիքից հիմնականում չեն օգտվում: Համայնքը չունի հանդիսությունների սրահ: 8-ամյա դպրոցն ունի ընդամենը 23 աշակերտ, ովքեր կամ Ղուրսալիում են շարունակում ուսումը, կամ ամեն օր գնում են Սպիտակ: Սրանք խնդիրների մի մասն են միայն: