Լոռի-Բերդ համայնքը գարնանը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլ նաև քաղաքական գործիչներին, թեև պայմանները գերազանց չեն: Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին բաժին է ընկնելու նախկին ճաշարանի շենքը` նախատեսված 20 մարդու համար: Արագածոտնի մարզում նոր խորհրդարանից սպասումներ ունեն ՀԿ-ները, բայց պասիվ է ՙաշխատավոր՚ շերտը: Ի±նչ պարտավորություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները համապետական ընտրություններից առաջ: Մարզերում նախընտրական տրամադրությունների համայնապատկերը` ՏԻՄԱՏԻԿԱ-ի 4-րդ հաղորդմանը: