ՏԻՄԱՏԻԿԱ. Թողարկում 9-րդ. 25 03 2017

06.06.2017

Մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Որքանո՞վ են հանրակրթական դպրոցները պատրաստ ինտեգրմանը: Գյումրին ներառական կրթություն իրականացնող առաջին համայնքներից է, բայց դեռ կան երեխաներ, ովքեր ուսում ստանում են տանը: Աշխատանք գտնելը սահմանափակ կարողություններով մարդկանց համար այդքան էլ հեշտ չէ, հատկապես մարզերում: Ինչպե՞ս է պետությունը օժանդակում հաշմանդամություն ունեցող մարդկանց, և ի՞նչ կփոխվի նրանց կյանքում մինչև 2021թվականը: