ՏԻՄԱՏԻԿԱ. Թողարկում 14-րդ. 06 05 2017

06.06.2017

Հայաստանում համայնքային բյուջեների 75 տոկոսը ֆինանսավորում է պետությունը: 400 համայնքներում բյուջեի 75 տոկոսը համայնքապետարանի աշխատավարձերի վրա է ծախսվում: Լոռու մարզի Նովոսելցովո համայնքը տարիներ շարունակ զարգացման ծրագրեր չեն իրականացվում. գյուղապետի պատասխանը կարճ է. բյուջե չունեն: Գավառում էլ երեք տարի շարունակ նույն փողոցների նորոգման համար համայնքային բյուջեից հատկացումներ են արվում: 2015թ-ին էլ Կոլոտ Հայրոյի արձանի կառուցման համար 25 մլն դրամ են ծախսել