Լույս է տեսել «Իսլամ․ Բացատրական բառարան-տեղեկագիրքը»
«ԵՀՀ Համալսարան» շարքով լույս է տեսել Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Դր․ Դավիթ Հովհաննիսյանի «Իսլամ․ Բացատրական բառարան-տեղեկագիրքը»։
Բառարան-տեղեկագրքի նպատակն է ուսանողների, մասնագետների և ընթերցող լայն շրջանակների ուշադրությունը հրավիրել իսլամի առանցքային հասկացույթների և դրանց նշանակության վրա։ Բառարանում ներկայացված չէ իսլամին վերաբերող հասկացույթների ողջ շրջանակը. փոխարենն այն կենտրոնանում է իսլամի հիմնական եզրույթների վրա, որոնք նաև հետաքրքրություն են ներկայացնում հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի համար։ Բուն բառարանին նախորդում է իսլամի ծագումնաբանության և դրա հիմնական ուղղությունների մասին հակիրճ ակնարկ։
Գիրքն առցանց ընթերցանության և/կամ ներբեռնման համար հասանելի է այստեղ։