Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության մրցույթ (փակված է)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերով լրագրողական աշխատանքների արտադրությանը աջակցող դրամաշնորհների մրցույթ:
Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (մասնավորապես՝ լոնգրիդի (longread), սակայն կարող են առաջարկվել այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերը ավելի վիզուալ, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։
Մրցույթին կարող են դիմել
- Մեդիան քաղաքացիական տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցներ[1]
- Անհատ լրագրողներ (ցանկալի է ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ համագործակցությունը)
Նախապատվություն է տրվում ՄՆԿ կողմից , 2017թ․փետրվարի 13-17-ը կազմակերպված դասընթացինմասնակցած լրագրողներին։
Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Յուրաքանչյուր առաջարկ կարող է ներառել մինչև երեք պատմություն/նախագիծ։
Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2.5 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն պետք է ներառի ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։
Ծրագրի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 6 ամիս է։
[1] Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի Հը, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Սոսի ՀԸ, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունվարի 30-ն է։
ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ | Չափանիշ | Միավոր |
1 | Նշված թեմաներին համապատասխանությունը, ակտուալությունը, կարևորությունը և ազդեցության հավանականությունը | 20 |
2 | Դիմողի նորարարական մոտեցումը թեմային, լրագրողական մեթոդների համապատասխանությունը ընտրված գորձիքներին և ձևաչափին, վիզուալիզացման հնարավորությունը: Խնդրի, իրադարձային սյուժեի, հերոսի առկայությունը | 40 |
3 | Դիմողի մասնագիտական պատրաստվածությունը ծրագիրը իրականացնելու համար։ | 30 |
4 | Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը | 10 |
Մրցույթին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ներքոհիշյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ էլ. տարբերակով.
էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line), նշի “MICE-MGC-Longread” և ուղարկել [email protected] էլ. փոստին:
Նախամրցութային սեմինար
Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը 2018 թվականի հունվարի 18-ին, ժամը 12:00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար ԵՀՀ գրասենյակում, (հասցեն՝ ք.Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23), որի ընթացքում կպարզաբանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
|
Թիրախային լրատվամիջոցներ | Անհատ լրագրողներ |
Հայցադիմումի փաթեթ
|
Հայցադիմումի փաթեթ
|
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը
|
Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը
|
Տրամաբանական մոդելը
|
Տրամաբանական մոդելը
|
Գործողությունների պլան
|
Գործողությունների պլան
|
Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)։
|
Երաշխավորության նամակ՝ համապատասխան ԶԼՄ-ի կողմից՝ նյութի հրապարակման/ինտեգրման մասին։ Այսպիսի նամակի առկայությունը ցանկալի է, սակայն դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դրամաշնորհը տրամադրելու համար։ |
Հայտերը պետք է ներառեն՝
- Արտադրության համար առաջարկվող թեմաների, գաղափարների շուրջը կառուցված լրագրողական պատմության համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ
- Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են, եթե այդպիսին առկա է)
- Վկայություն դիմողի մասնագիտական պատրաստվածության մասին նմանատիպ ծրագիր իրականացնելու համար։ Նախկինում իրականացված նմանատիպ մուլտիմեդիա նախագծերի աշխատանքների օրինակներ (եթե այդպիսիք կան):
- Արտադրողների, հայտ ներկայացնողների կոնտակտային տվյալներ
Առաջարկների թեմաները պետք է համապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի թեմատիկային, որն ընդգրկում է մարդու իրավունքների, սոցիալական, տեղական ինքնակառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային մարմինների հաշվետվողականության ոլորտները:
Ստորև ներկայացված է թեմաների հնարավոր, սակայն ոչ սպառիչ ցուցակ, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար․
Սոցիալական
- երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
- մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
- խնամակալ ընտանիքներ
- կրթությունից դուրս մնացած երեխաներ
- հատուկ կարիքներով երեխաներ
- հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանն առնչվող հարցեր
- խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
- տարեցների խնամք
- սոցիալական ինտեգրված ծառայություններ
- կենսաթոշակային բարեփոխումներ
Կոռուպցիայի դեմ պայքար, հաշվետու և թափանցիկ կառավարում
- կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
- թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերություն
- բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
- հակակոռուպցիոն ծրագրեր, նախաձեռնություններ, տեղական և միջազգային մարմիններ, Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորություններ
- այլ
Տեղական ինքնակառավարում
- ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ
- տարածքային կառավարման հարցեր
- համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
- տեղական բյուջեների խնդիրներ
- տեղական ընտրությունների հետ կապված հարցեր
- այլ
Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ
- դատական համակարգ
- խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
- փոքրամասնությունների իրավունքներ
- տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
- կանանց իրավունքներ
- այլ հիմնարար իրավունքների խախտման, իրազեկման խնդիրներ։
Այլ մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ․ 010 25 15 75*222; + 37455 575150; +37495 25 15 46, էլ. փոստ.[email protected]
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 58 36 20*112, 095 58 36 39;
Էլ.փոստ. [email protected]
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը: