MICE Economic grant

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն մեդիա արտադրությանը

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:

Համաճարակի և պատերազմի տնտեսական հետևանքների հաղթահարումը առաջիկա ամիսներին կարևոր փորձություն է Հայաստանի համար։ Հաշվի առնելով խնդրի առաջնահերթությունը, ինչպես նաև՝ մեդիայի դերը կոնկրետ թեմաների շուրջ հանրային քննարկում և ուշադրություն ծավալելու հարցում, այս դրամաշնորհը հայտարարվում է տնտեսական թեմայով մեդիա նախագծերի համար։

Մրցույթի թիրախում տնտեսական ոլորտին առնչվող խնդիրները, մարտահրավերները, հնարավորությունները և հեռանկարներն են։ Չնայած դեռ դժվար է գնահատել պատերազմի և համաճարակի ամբողջական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, սակայն  կարևոր է վերհանել և վերլուծել այդ խնդիրները, փնտրել և առաջարկել հնարավոր լուծումներ՝ հանրության համար մատչելի մատուցմամբ և որակյալ բովանդակությամբ։ Դա ենթադրում է փաստերի վրա հիմնված, բազմակողմանի, հավասարակշռված, մասնագիտական չափանիշներին համապատասխանող, էթիկայի հիմունքներին հետևող բազմաժանր, նորարար մեդիա արտադրանք։

Դիմորդները ազատ են իրենց նախագծի համար ընտրել ցանկացած  ժանր և ձևաչափ՝  տեղեկատվական հոդված, վերլուծական և բացատրական նյութ, թոք-շոու, բանավեճ, ֆիլմ,  մուլտիմեդիա ժանրեր և այլն։ Խրախուսվում են նորարարական և ստեղծագործ մոտեցումները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների օգտագործումը (ICT tools) նյութը լսարանի համար ավելի պարզ և գրավիչ դարձնելու նպատակով։

Մրցույթին դիմելու կարգը

Մեդիա կազմակերպություններին տրամադրվող  մեկ դրամաշնորհի չափը կկազմի 3,000,000-10,000,000 ՀՀ դրամ։

Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։

ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի որպես համաֆինանսավորում:

 

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների

Չափանիշ

Միավոր

1

Ծրագրի կարևորությունը և արդիականությունը

25

2

Մեդիա արտադրանքների տնտեսական վերլուծության առկայություն

15

3

Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը

20

4

Ծրագրի ազդեցության հավանականությունը

20

5

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը 

20

 

Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք նպատակ կունենան առավել խորությամբ և բազմակողմանի բացահայտել ընտրված թեմաները,  կլրացնեն տեղեկատվական բացերը, կպարունակեն նոր տեղեկություններ և բացահայտումներ, կառաջարկեն բովանդակային նորարար լուծումներ։  

Դրամաշնորհի տևողությունը

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը մինչև 4 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կտրամադրեն խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 30-ն է։ Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ստորև ներկայացված փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով

Մեդիա կազմակերպությունների հայտադիմումների անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք տեսնել օնլայն՝ այս հղումով։ Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

Հայտերը պիտի ուղարկվեն ՄՔՏՄ ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ [email protected] էլ հասցեով՝ էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշելով “MICE_SMP_Economic Grants_Competition”:

Նախամրցութային սեմինար

Աջակցություն մեդիա արտադրությանը դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակներում կկազմակերպվի նախամրցութային սեմինար, որը տեղի կունենա հունվարի 11-ին, առցանց, ժամը 14:00-15:00։ Տեղեկատվական հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի վերնագրում (subject line) նշելով «Մեդիա դրամաշնորհի տեղեկատվական հանդիպում»։ Խնդրում ենք գրանցվել մինչև հունվարի 10-ը։ Գրանցված մասնակիցներին կուղարկվի հանդիպմանը միանալու հղումը։

Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ հեռ. +37410 251575, +37491 374320,  էլ. [email protected]:

 

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ։ 

Ավելին