Թեմա/ռեմա #2. «Գետառ․ գետի հիշողությունը»
Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Շարքի առաջին թողարկումը հասանելի է այստեղ։
«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։ Երկրորդ թողարկման մեջ «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի կողմից հրատարակված
«Գետառ․ գետի հիշողությունը» գրքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, գրքի գլխավոր խմբագիր Տիգրան Ամիրյանը և համահեղինակ, գեոէկոլոգ Մարի Չաքրյանը։