Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն մեդիա արտադրությանը
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների համար:
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին հանրության տեղեկացվածությանը` որակյալ մեդիա բովանդակության ստեղծման միջոցով։
Որակյալ բովանդակությունը ենթադրում է փաստերի վրա հիմնված, բազմակողմանի, հավասարակշռված, մասնագիտական չափանիշներին համապատասխանող, էթիկայի հիմունքներին հետևող բազմաժանր, նորարար բովանդակություն։
Մրցույթի թիրախում են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման, տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի, կառավարման համակարգի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների բարեփոխումները։
Դիմորդները ազատ են ընտրել նախագծում առաջարկվող արտադրանքի ցանկացած ժանր և ձևաչափ՝ տեղեկատվական հոդված, վերլուծական և բացատրական նյութ, թոք-շոու, բանավեճ, ֆիլմ, մուլտիմեդիա ժանրեր և այլն։ Խրախուսվում են նորարարական և ստեղծագործ մոտեցումները, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների օգտագործումը (ICT tools) նյութը լսարանի համար ավելի մատչելի և գրավիչ դարձնելու նպատակով։
Մրցույթին դիմելու կարգը
Մրցույթին կարող են դիմել ինչպես լրատվամիջոցներ, այնպես էլ անհատ լրագրողներ։
-
մեդիա կազմակերպություններին տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կկազմի 3,000,000-10,000,000 ՀՀ դրամ։
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։ ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի որպես համաֆինանսավորում:
- անհատ լրագրողներին տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կկազմի 1,500,000 – 2,500,000 ՀՀ դրամ (նշված գումարը ներառում է հարկերը)։
Անհատ լրագրողները պետք է համագործակցեն լրատվամիջոցների հետ՝ ծրագրի շրջանակում ստեղծված նյութը տարածելու համար։
Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների․
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը |
30 |
2 |
Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը |
25 |
3 |
Ծրագրի ազդեցության հավանականությունը |
20 |
4 |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը |
25 |
Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք նպատակ կունենան առավել խորությամբ և բազմակողմանի բացահայտել ընտրված թեմաները, կլրացնեն տեղեկատվական բացերը, կպարունակեն նոր տեղեկություններ և բացահայտումներ, կառաջարկեն բովանդակային նորարար լուծումներ։
Դրամաշնորհի տևողությունը
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը մինչև 6 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը կտրամադրեն խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 25-ն է։ Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ստորև ներկայացված փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով․
Մեդիա կազմակերպությունների հայտադիմումների անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք տեսնել օնլայն՝ այս հղումով։ Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- Տիտղոսաթերթ (Annex 1)
- Հայտադիմում (Annex 2)
- Գանտի աղյուսակ (Annex 3)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը (Annex 4)
- Տրամաբանական աղյուսակ (Annex 5)
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form) (Annex 6)
Անհատ լրագրողների հայտադիմումների անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք տեսնել օնլայն՝ այս հղումով։ Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
- Տիտղոսաթերթ (Annex 1)
- Հայտադիմում (Annex 2)
- Գանտի աղյուսակ (Annex 3)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը (Annex 4)
- Տրամաբանական աղյուսակ (Annex 5)
- Աջակցության նամակ այն լրատվամիջոցից, որտեղ նյութը պետք է հրապարակվի
Հայտերը պիտի ուղարկվեն ՄՔՏՄ ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ [email protected] էլ․ հասցեով՝ էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line) նշելով “MICE_SMP_Grants_Competition”:
Նախամրցութային սեմինար
Աջակցություն մեդիա արտադրությանը դրամաշնորհային ծրագրի մրցույթի շրջանակներում կկազմակերպվի նախամրցութային սեմինար, որը տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը 14:00-15:00, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում, hասցեն՝ ք․ Երևան, Ազատության 1/21, բնակարան 23։
Մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ հեռ. +37410 251575, +37491 374320, էլ. [email protected]:
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար»ծրագրի շրջանակում:
Ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ։