Քննադատական մտածողության դպրոց 2019. ընդունվում են հայտադիմումներ

Critical Thinking School

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 12-ից 14-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։

Մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, ձևավորել տեքստի վերլուծության, տվյալների ճշգրտման և կեղծ տեղեկատվության բացահայտման հմտություններ։ Դասընթացն ընդգրկում է սեմինարներ, ինտերակտիվ քննարկումներ և գործնական աշխատանք. պարապմունքները կիրականացվեն առաջատար մասնագետների կողմից։ Քննադատական մտածողության դպրոցի մասին կարճ տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։

 

Դպրոցի խնդիրներն են

  • Նպաստել մեդիագրագիտության տարածմանը:
  • Խթանել քննադատական մտածողության զարգացումը և վերլուծական հմտությունների ձևավորումը՝ ավելի գիտակից մեդիա սպառող և գրագետ մեդիա արտադրող դառնալու համար։
  • Ծանոթացնել մեդիա դաշտում գոյություն ունեցող քարոզչական/մանիպուլյացիոն հնարքներին, վերլուծել դրանց վտանգները և ազդեցությունը  լսարանի վրա։
  • Տրամադրել համապատասխան գիտելիքներ լրատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու համար։
  • Ծանոթացնել կոնֆլիկտների ուսումնասիրության մեթոդաբանությանը և կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներին։
  • Անդրադառնալ Հայաստանի ռեֆորմների ծրագրին, հատկապես սոցիալական, հակակոռուպցիոն, տեղական ինքնակառավարման և մարդու իրավունքների ասպարեզներում:

Դիմելու կարգը

Խնդրում ենք դիմորդներին (18-30 տարեկան) լրացնել առցանց դիմումը մինչև ս.թ. մարտի 31-ը:

Gmail-ի օգտատերերին խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։

Ոչ Gmail-ով դիմորդների համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը և ուղարկեն իրենց ՍՎ/ռեզյումեն [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց. անուն ազգանուն»։

Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում, խնդրում ենք գրել Տաթևիկ Փափազյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Քննադատական մտածողության դպրոց»։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, շրջաններից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր (10:00-19:00): Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցած երիտասարդները կստանան հավաստագրեր:

***

Այս դպրոցն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը  համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը: Դպրոցը համաֆինանսավորվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի կողմից, որն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը` Եվրոպական միության աջակցությամբ։

 

Ավելին