Մարդամեջ 2019 սոցիալական նորարարության հավաք.Մասնակցության հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2019» սոցիալական նորարարության (ՍՆ) հավաքին։
Մենք փնտրում ենք նորարար և ստեղծագործ մտածողությամբ մարդկանց, ովքեր պատրաստ են իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ սեփական ուժերով իրենց համայնքի կյանքում փոփոխություններ կատարելու և մասնակից լինելու ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին, ինչպես նաև երկրում տեղի ունեցող փոփոխություններին։
Մասնակցության կարգը
«Մարդամեջ» ՍՆ հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 10-ը։
Մասնակցության պայմանները
2019 թվականի մարտի 22-ից 24-ը կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ բոլոր 10 մարզերից հրավիրված մասնակիցները տեղում կմշակեն գաղափարներ՝ ստեղծագործական մոտեցում ցուցաբերելով համայնքային խնդիրների լուծման ուղիների նկատմամբ և 3 օր կաշխատեն այդ գաղափարները նորարարական ծրագրեր դարձնելու շուրջ։
Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին։ Քննարկման արդյուքնում ժյուրիի կողմից ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական գաղափարներն իրագործել իրենց իսկ համայնքներում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ ֆինանսավորում ստացած ծրագրերի իրականացման գործընթացում պետք է ներգրավված լինեն հաղթող թիմերի մասնակիցները։ Ծրագրերն իրականացվելու են «Մարդամեջ» սոցիալ-նորարարության հավաքին հաջորդող 5-6 ամիսների ընթացքում։
Մասնակցությունը հավաքին անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Լիլիթ Մարտիրոսյանին՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով 095 25 15 64 հեռախոսահամարին։
***
Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում։
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: