Mardamej 2020

Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք 2020․ Մասնակցության հրավեր

Mardamej 2020

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2020» սոցիալական նորարարության հավաքին։

Մենք փնտրում ենք ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են սեփական ուժերով իրենց համայնքի կյանքում իրականացնել դրական փոփոխություններ բերող ծրագրեր և մասնակից լինել ՀՀ-ում կատարվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն), մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին։

Մասնակցության կարգը

«Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը` սեղմելով հետևյալ հղումը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 15-ը։

 

Մասնակցության պայմանները

Ուշադրություն, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով հավաքի օրերը կհստակեցվեն հետագայում։ 2020 թվականին կիրականացվի «Մարդամեջ» եռօրյա հավաքը, որտեղ բոլոր 10 մարզերից հրավիրված մասնակիցները տեղում կմշակեն համայնքային խնդիրները նորովի հասցեագրող գաղափարներ և 3 օր կաշխատեն այդ գաղափարները ծրագրեր դարձնելու շուրջ։ Հավաքի վերջին օրը մշակված ծրագրերը կներկայացվեն ժյուրիի անդամներին։ Քննարկման արդյուքնում ընտրված լավագույն ծրագրերը կֆինանսավորվեն, և հաղթող թիմերի մասնակցիները հնարավորություն կստանան իրենց մշակած սոցիալ-նորարարական ծրագրերն իրագործել իրենց համայնքներում։ Սա նշանակում է, որ մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ ներգրավվածությունը կարող է չսահմանափակվել միջոցառման երեք օրերով։ Հաղթելու դեպքում մասնակիցները պետք է կարողանան մոտակա 4-5 ամիսների ընթացքում ժամանակ հատկացնել ծրագրի իրագործման համար։

Ուշադրություն։ «Մարդամեջ» հավաքին մասնակցելու համար պետք չէ և չի խրախուսվում ունենալ նախապես մշակված ծրագիր կամ գաղափար։ Բոլոր գաղափարները գեներացվելու և մշակվելու են տեղում՝ միջոցառման 3 օրերի ընթացքում։

Մասնակցությունը հավաքին անվճար է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է երեք աշխատանքային օր: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Եթե ընտրված մասնակիցները կարիք կունենան մասնակցության վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու իրենց ուսումնական հաստատություններ, ԵՀՀ-ն այն կտրամադրի։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Լիլիթ Մարտիրոսյանին՝ գրելով [email protected] էլ․հասցեին կամ զանգահարելով 095 25 15 64 հեռախոսահամարին։

 

Մարդամեջ սոցիալական նորարարության հավաքի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հաճախ տրվող հարցերի բաժնում  կամ կապ հաստատելով ձեր մարզի ԻնֆոՏան հետ և մասնակցելով առաջիկայում այնտեղ կայանալիք տեղեկատվական հանդիպմանը։

 

***

Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում։

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ։

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի,   Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:

 

Ավելին