Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ․ Տեղեկությունների ստուգման մեխանիկա. 2.0 (փակված է)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ծրագրի նպատակներն են՝
- աջակցել լրատվամիջոցների` փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը` այդ թվում իրականացնելով հանրության համար կարևոր ոլորտներում փաստերի ստուգմանն ուղղված ծրագրային գործողություններ։
Դրամաշնորհի համար ներկայացված հայտը կարող է ներառել հետևյալ մոտեցումները.
- մանիպուլյատիվ նպատակներ հետապնդող հայտարարությունների, մեդիա նյութերի և թրոլինգային մեխանիզմների բացահայտում և վերլուծություն
- Հայաստանում հասարակական տարբեր խմբերի կողմից բարձրաձայնվող բողոքների ուսումնասիրում փաստերի ստուգման դիտանկյունից
- պետական պաշտոնյաների կողմից հարցազրույցների, ճեպազրույցների, կառավարության և ԱԺ նիստերի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համադրում իրականության հետ և ստուգում
- պաշտոնական վիճակագրության համադրում իրականության կամ այլընտրանքային տեղեկատվության հետ
- հասարակության մեջ առկա բողոքների էության բացահայտում
- նորությունների դեկոնստրուկցիա
- սոցիալական ցանցերով ու ավանդական մեդիայով տարածվող միֆերի դեկոնստրուկցիա
Ակնկալվում է, որ ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն/կկատարելագործվեն փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման քաղաքականություններ կամ ընթացակարգեր։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 2․500.000 ՀՀ դրամ:
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Ծրագրի նորարարությունը, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը |
20 |
2 |
Ծրագրի գործնական և չափելի արդյունքների առկայությունը |
40 |
3 |
Ծրագրի կայունությունը |
20 |
4 |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը |
20 |
ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։
- Հայցադիմումի փաթեթ
- Տրամաբանական մոդել
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)
Հայտ ներկայացնողը պիտի էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line), նշի «MICE_FCNV Grants-Competition»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցված են այստեղ։ Խնդրում ենք փաթեթն ուղարկել [email protected] էլ. փոստին:
Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 583639:
***
Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: