Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն մեդիա արտադրությանը (փակված է)

MICE logo pane

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ծրագրի նպատակներն են՝ 

  • նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն) բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով   
  • խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանմանը

Կարող են  ներկայացվել նաև այլ որորտներին վերաբերող հարցեր, եթե դրանք ներկայացվում են թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև մարդու իրավունքների  դիտանկյունից․ օրինակ՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն, բնապահպանություն և այլն։

Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի տարբեր հարթակներում (հեռուստատեսություն, ցանցային, տպագիր, ռադիո)  նորարարական մեդիա բովանդակության ստեղծման համար: Կազմակերպիչներն ակնկալում են յուրահատուկ և ստեղծագործական մոտեցումներ՝ առանց ժանրային սահմանափակումների։ 

Խրախուսվում են մուլտիմեդիա ժանրերի կիրառումը, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը,  լսարանի  մասնակցությունը բովանդակության ստեղծման գործընթացին, տարածմանը, քննարկմանը և այլ հնարքների կիրառումը։ 

Ստորև ներկայացված են հնարավոր, սակայն ոչ ամփոփ թեմաները, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար։ Ենթադրվում է, որ ծրագիրը ուղղված է լինելու մեկ խմբի, նշված թեմաներից մեկին կամ մի քանիսին, լինելու է հնարավորինս թիրախավորված․

  • Բարեփոխումների նոր օրակարգեր
  • Նախկինում արված ոլորտային բարեփոխումների ամփոփումներ և վերլուծություններ
  • Ոլորտային նոր առաջնահերթություններ
  • Կառավարման համակարգերի բարեփոխումներ

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 7.500.000 ՀՀ դրամ։

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։

ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։

 

Համաֆինանսավորման պահանջ 

Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։

ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:

 

Հայտերի գնահատման չափանիշներ  

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։

 

Չափանիշ

Միավոր

1

Նշված թեմաներին համապատասխանությունը

15

2

Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն

20

3

Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը։ 

20

4

Ծրագրի ազդեցության հավանականությունը

20

5

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը 

25

 

Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք կհամապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի բովանդակությանը, առավել խորությամբ և բազմակողմանի կբացահայտեն ընտրված թեմաները։

 

Դրամաշնորհին դիմելու կարգը 

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։  

  • Հայցադիմումի փաթեթ
  • Տրամաբանական մոդել
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
  • Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)  

Հայտ ներկայացնողը պետք է էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line), նշի «MICE_SMP_Grants_Competition»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցված են այստեղ։ Խնդրում ենք փաթեթն ուղարկել [email protected] էլ. փոստին: 

Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 583639‬:

***

Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

 

Ավելին