«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)

 

USAID

 

 

EPF_LOgo

 

Boon

Socies

YCCD

SOSE_Logo

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) հետ միասին (այսուհետև՝ ԴԱՏԱ–ի գործընկերներ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ իրականացնում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի մայիսը։

Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները և դրանց հաջորդած՝ թափանցիկության բարձրացման մասին կառավարության հայտարարությունները նոր հնարավորություններ են ստեղծել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ քաղաքականությունների մշակման գործընթացին մասնակցելու համար։

Որպեսզի ՔՀԿ–ները քաղաքականությունների մշակման գործում ավելի մեծ ազդեցություն ունենան, անհրաժեշտություն կա ուժեղացնելու ՔՀԿ–ների՝ տվյալներ ուսումնասիրելու և վերլուծելու, փաստերով հիմնավորված առաջարկություններ մշակելու, դրանք տարբեր շահագրգիռ կողմերին արդյունավետորեն հաղորդելու և այլ կարողությունները, ինչպես նաև բարելավելու նրանց միջոլորտային համագործակցությունը՝ քաղաքականության մշակման ոլորտում փոփոխություններ արձանագրելու ուղղությամբ։

ԴԱՏԱ ծրագիրը կնպաստի փաստերով հիմնավարված քաղաքականությունների մշակման գործընթացի կատարելագործմանը, հզորացնելով ՔՀԿ-ների՝ հուսալի և հստակ տվյալներ գործածելու, դրանք վերլուծելու և արդյունավետ կերպով հաղորդակցելու, փորձագիտական գիտելիք և հմտություն ձևավորելու և շահագրգիռ կողմերից աջակցություն ստանալու կարողությունը։ Այսպիսով, տեղական ՔՀԿ-ները,  հզորանալով,  կդառնան ազդեցիկ դերակատարներ Հայաստանում հասարակության ներգրավումը խթանելու ու արդյունավետ  կառավարմանը նպաստելու գործում։

ԴԱՏԱ ծրագիրը (1) կբարելավի ՔՀԿ–ների՝ տվյալներ հավաքելու, վերլուծելու և դրանք քաղաքականություններ մշակողներին արդյունավետորեն հաղորդելու կարողությունը, (2) կխթանի միջոլորտային համագործակցությունը՝ ստեղծելով կապեր և ներգրավելով ՔՀԿ–ներին և կառավարությանը փաստերով հիմնավորված քաղաքականությունների մշակման համագործակցության մեջ։

ՔՀԿ-ների կողմից հիմնավորված քաղաքականություններ մշակելու հետևյալ արժեշղթան հիմք կհանդիսանա ԴԱՏԱ ծրագրի բոլոր գործողություններն իրականացնելու ընթացում։

  • Խնդրի բացահայտում և ձևակերպում տեղական մակարդակում և/կամ ոլորտում (ՔՀԿ-ների կամ համայնքային կազմակերպությունների կողմից)
  • Հետազոտություն, տվյալների հավաքում`խնդիրը հիմնավորելու/վերլուծելու նպատակով (հետազոտական կազմակերպությունների, կենտրոնների օգնությամբ)
  • Հավաքված փաստերի, տվյալների վերլուծության հիման վրա քաղաքականությունների, առաջարկությունների ձևակերպում (վերուծական/think tank կենտրոնների կողմից)         
  • Շահագրգիռ բոլոր կողմերին (հանրություն, համայնք, պետություն, այլ որոշում ընդունող կառույցներ) առաջարկվող փոփոխությունների լայնածավալ հաղորդակցում, լուսաբանում (մեդիա, հաղորդակցության ոլորտի կազմակերպությունների օգնությամբ)։

ԴԱՏԱ ծրագիրը կմեկնարկի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանն ուղղված քննարկումներով, որոնք կօգնեն գնահատելու Հայաստանում քաղաքականությունների մշակման գործընթացում կարողություններն ու կարիքները, և դրանց լուծման համար կմշակվեն կարողությունների զարգացման ծրագրեր: Կներգրավվեն նաև միջազգային փորձագետներ: Կիրականացվեն լայն իրազեկման գործողություններ մարզերում, ինչը նպատակ կունենա հնարավորինս մեծ թվով ՔՀԿ–ների և այլ կազմակերպությունների տեղեկացնելու ծրագրի և դրա հնարավորությունների մասին: ԴԱՏԱ–ի գործընկերները կմշակեն նաև փաստահեն քաղաքականությունների ամբողջ «արժեշղթայի» մոտեցումը և կկազմակերպեն նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացման դասընթացներ:

Երկրորդ փուլում ֆինանսական աջակցություն կտրամադրվի չորս գործընկերներից/կազմակերպություններից կազմված չորս համընկերությունների՝ ոլորտային ծրագրերն իրականացնելու նպատակով. կստեղծվեն նրանց կարողությունների զարգացման և մասնագիտական աջակցության հնարավորություններ։

Նախատեսվում է նաև աջակցել ավելի մեծ թվով շահառուների՝ տրամադրելով նրանց պրակտիկայի և հետազոտական աշխատանքների աջակցության կրթաթոշակներ։

ԴԱՏԱ ծրագիրը կօգնի խթանելու «ներքևից վերև որոշումների կայացման» մշակույթը Հայաստանում՝ ցույց տալով, թե ինչպես են նախաձեռնող խմբերի արձանագրած տվյալները ավելի հիմնավորված դարձնում բարեփոխման առաջարկությունները, նպաստում առավել արդյունավետ քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը։

Ավելին