«ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա»․ դրամաշնորհներ

SDN Grants

Ծրագիր` ConNect,

Իրականացնող` Surgery Club նախաձեռնություն (Երևանի պետական բժշկական համալսարան)

Ժամկետ` Մայիս 2022 – Հունվար 2023

Բյուջե` 2,494,000 դրամ

Ծրագրի խնդիրներն էին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ, խրախուսել ուսանողների ներգրավվածությունը Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) համայնքներում։ Օգտագործելով սոցիալական մեդիան՝ ծրագրում ներագրավվել են ԵՊԲՀ 15-26 տարեկան 200 ուսանողներ։ Համալսարանի աջակցությամբ անցկացված մասնագիտացված դասընթացների ընթացքում ուսանողներին են փոխացնվել տեսական, կիրառական և էթիկական գիտելիքներ, որոնք ստուգվել են թեստերի և մրցույթների միջոցով։ Ուսանողները շփվել են բժշկության ոլորտի մասնագետների հետ՝ արդյունքում հնարավորություն ստանալով ավելի խոր պատկերացում ունենալ մասնագիտության մասին։ Ծրագրի ընթացքում իրականացվել են հինգ միջոցառումներ՝ հնարավորություն ընձեռելով ավելի քան 140 ուսանողների ցուցադրել իրենց գիտելիքները մասնագետներին, ստանալ հավաստագրեր։ Որոշ ուսանողներ, ոգեշնչվելով ConNect ծրագրից, իրենց սեփական ծրագրերն են նախաձեռնել։ Պրակտիկ դասընթացները, մրցույթները և վիրահատական ծրագրերը բարելավել են ուսանողների հմտությունները և կրթական մակարդակը, որն էլ դրական ազդեցություն է ունեցել ոչ միայն մասնակիցների, այլև նրանց համակուրսեցիների վրա։ Ծրագրագրի կարևոր մասն էին նաև բժշկական էթիկայի, պացիենտների հետ հարցազրույցների վարման, քննդատական մտածողության և բժշկական համայնքներում ներգրավվածության թեմաները։ Ծրագրի ավարտին 130 ուսանող մասնակցել է վերջնական մրցույթին։

 

Ծրագիր` «Ուսանողների կազմակերպական և հետազոտական կարողությունների զարգացման խթանում»

Իրականացնող` «Նորարարական կրթության հիմնադրամ» (Հայաստանի եվրոպական համալսարան)

Ժամկետ` Մայիս – Դեկտեմբեր, 2022

Բյուջե` 2,460,000 դրամ

Ծրագրի նպատակն էր միավորել ակտիվ ուսանողներին ընդհանուր գաղափարների և ծրագրերի շուրջ։ Ծրագրի ենթանպատակները երկուսն էին․ զարգացնել ուսանողների հետազոտական և կազմակերպչական հմտությունները և ստեղծել ուսանողական նախաձեռնող խումբ համալսարանում։ Ծրագրային թիմը, ներգրավելով տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին, հաջողությամբ իրականացրել է այս ենթանպատակները՝ կազմակերպելով հանդիպումներ, կազմակերպչական հմտությունների զարգացման դասընթացներ, ստեղծելով դասընթացի ուղեցույցներ։ Ծրագրի շրջանակներում ձևավորել է Երիտասարդ մենեջերների ակումբ, կանոններ են մշակվել ակումբի համար և  կազմակերպվել են ուսանողների հետազոտական և կազմակերպչական հմտությունները զարգացնող երկմոդուլային դասընթացներ։ Ամենանշանակալի նվաճումը ակումբի ստեղծումն էր Հայաստանի Եվրոպական համալսարանում, որը ոգեշնչեց ուսանողներին: Մշակվեցին ուղեցույցներ համալսարանում նմանատիպ խմբեր ստեղծելու համար։

 

Ծրագիր` «Այլընտրանքային ուսանողական ակումբի ձևավորում»

Իրականացնող` «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»

Ժամկետ` Մայիս – Հոկտեմբեր, 2022

Բյուջե` 2,245,000 դրամ

Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների կարողությունները և կիրառական հմտությունները ոչ ֆորմալ, արտահամալսարանական կրթության միջոցով, նաև խրախուսել ուսանողներին մասնակցել մշակութային միջոցառումների։ Ծրագիրն ուներ երկու ենթանպատակ՝ ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ և ուսանողներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Առաջին ենթանպատակը իրագործելու համար ստեղծվել է ուսանողական ակումբ, որում ներառվել են Իջևանի մասնաճյուղի ուսանողները։ Ծրագրաին թիմը ապահովել է ուսանողներին անհրաժեշտ տարածքով, կահույքով և հիմնական սարքավորումներով։ Երկրորդ ենթանպատակը իրագործվել է փորձագետների աջակցությամբ դասընթացներ, ինչպես նաև դեպի Տավուշի մարզի պատմական վայրեր այցելություններ կազմակերպելով, այդ վայրերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելով և թվայնացնելով, նաև ուղեցույց մշակելով սկսնակ զբոսավարների համար։ Ուղեցույցում ներկայացվում են ծրագրի ընթացքում կազմակերպված զբոսարշավները դեպի Տավուշի մարզի տեսարժան վայրեր։ Այցելությունների կազմակերպումը նպատակ ուներ ներկայացնել սկսնակ զբոսավարներին մարզի հայտնի զբոսաշրջային ուղղությունները՝ հնարավորություն ընձեռելով ծրագրին մասնակցած ուսանողներին փոխանցել իրենց գիտելիքները և հմտությունները սկսնակ զբոսավարներին։

 

Ծրագիր` «Ուսանողական ժողովրդավարությունը Շիրակի մարզում»

Իրականացնող` «Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպություն

Ժամկետ` Մայիս – Նոյեմբեր, 2022

Բյուջե` 2,492,000 դրամ

Ծրագրի նպատակն էր խթանել Շիրակի համալսարանների համագործակցությունը։ Նպատակը իրագործվել է երկու հիմնական ենթանպատակների իրականացման միջոցով․ ստեղծել տարբեր համալսարանների ուսանողներին միավորող ուսանողական մարմին և ուսանողների վարած հետազոտությունների միջոցով խթանել կրթական համակարգում թափանցիկությունը։ Շիրակում գործող պետական համալսարաններից 10 ուսանողուհիները համագործակցել են` պահանջված մասնագիտությունները վերլուծելու և հասարակական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերը գնահատելու համար։ Ծրագրի շրջանակներում տեղական մակարդակում իրականացվել է ջատագովություն, ներառյալ Պետական պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի հետ հանդիպման միջոցով։ Այս նախաձեռնության արդյունքում հետազոտական աշխատանքների միջոցով ներկայացվեց համալսարանական կրթական ծրագրերի և աշխատաշուկայի պահանջների միջև անհամապատասխանության խնդիրը։

 

Ծրագիր` «Իմ  տեսանկյունից»

Իրականացնող` «Ռիզոմաստիկ» ՀԿ

Ժամկետ` Մայիս – Հունվար, 2023

Բյուջե` 2,299,000 դրամ

Ծրագիրը նպատակ ուներ ուսանողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու միջոցով մեծացնել ուսանողների ներգրավվածությունը համալսարանի ղեկավարման գործընթացում, պարզել առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։ Ծրագրի ենթանպատակներն էին ուսանողներին խրախուսելը առաջարկել ներքին ղեկավարման քաղաքականության և համալսարանական տարածքի կազմակերպման վերաբերյալ գաղափարներ և ուսանողների շրջանում իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գիտելիքի տարածումը խթանելը։ Առաջին ենթանպատակը իրագործելու համար իրականացվել է եռօրյա դասընթաց Հայաստանի վեց համալսարանների ուսանողների հետ։ Ուսանողները ներկայացրել են դասընթացում քննարկված հարցերի շուրջ իրենց վերլուծությունները և կարճ հոլովակները։ Երկրորդ ենթանպատակը իրագործելու համար յուրաքանչյուր համալսարանից ուսանողական խմբերի մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել, և յուրաքանչյուր մասնակից սոցիալական մեդիայում կիսվել է քննարկված խնդիրների մասին գրառումով։ Մասնակիցները առանձնացրել են համալսարանում տարածված խնդիրները, ինչպիսիք են երկար բյուրոկրատիան, հայալեզու գրականության, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարությունների, սարքավորված լսարանների սակավությունը և գրադարանների հետ կապված խնդիրները։ Առաջարկված լուծումներից էին էլեկտրոնային փոստի և էլեկտրոնային գնահատման համակարգերի միջոցով բյուրոկրատիայի խնդիրը մեղմելը, գրադարանի աշխատանքի ժամերը ավելացնելը, ուսանող-կամավորների ներգրավելը, համալսարանները կահավորելը թեքահարթակներով և վերելակներով, սարքավորումների համար ֆինանսական միջոցներ տրամադրելը, ֆոնդահայթայթման միջոցով լսարանները վերանորոգելը և գրականության թարգմանությունը հայերեն։ Ուսանողներին անհանգստացնում էր նաև ճաշարանների բացակայության խնդիրը։ ԵՊԲՀ-ն արդեն քայլեր է ձեռնարկում այս հիմախնդիրներից որոշները լուծելու համար՝ համագործակցելով ԱրտԼանչ ընկերության հետ և ավելացնելով գրադարանի աշխատանքային ժամերը։

 

Ծրագիր` «Երիտասարդների դերը համայնքում»

Իրականացնող` «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

Ժամկետ` Հունվար – Օգոստոս, 2023

Բյուջե` 4,509,375 դրամ

Ծրագրի շրջանակներում հիմնվել է հարթակ, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ներգրավվել համայնքային գործընթացներում և դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների կատարած քայլերը։ Այս հարթակի միջոցով Լոռու մարզի ուսանողները բարձրաձայնել են Վանաձորի և շրջակա գյուղերի երիտասարդների խնդիրները։ Ծրագրի նպատակն էր խթանել երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ-երի կողմից որոշումների կայացման գործընթացում և բարելավել երիտասարդների կողմից համայնքի զարգացմանը օժանդակելու կառուցակարգերը։ Ծրագրի սկզբում կազմակերպվել է կլոր սեղան քննարկում համայնքի անդամների, քաղաքացիական հասարակության և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Առանցքային թեմաներից էին Աղայան փողոցում երթևեկության անվտանգության և փողոցային շների խնդիրները, որոնք քննարկումից հետո որոշ չափով հասցեագրվել են։ Այս միջոցառումը կապ ստեղծեց երիտասարդների և տեղական իշխանությունների միջև՝ հիմք դառնալով հետագա համագործակցության համար։ Համայնքապետարանի կողմից հարթակի արդյունավետության ճանաչումը ընդգծում է դրա նշանակությունը որպես համագործակցության գործիք։

Նաև երիտասարդների ձայնը լսելի դարձնող և նրանց պոտենցիալը ցուցադրող կարևոր միջոցառում էր օգոստոսի 13-ին կազմակերպված Հայքի հրապարակի երիտասարդական փառատոնը, որ ավարտվեց համերգով։

 

Ծրագիր` Ուսանողական  խորհուրդները,որպես  ուսանողների իրավունքների  պաշտպանող կառույցներ,առկա  խնդիրները և մարտահրավերները

Իրականացնող` Իրավունքի հարթության կենտրոն նախաձեռնություն

Ժամկետ` Հունվար – Հոկտեմբեր, 2023

Բյուջե` 3,380,000 դրամ

Ծրագիրը նպատակ ուներ ուսումասիրել ուսանողների իրավունքերին վերաբերող խնդիրները, ներառյալ իրավունքների խախտման դեպքերը և դրանց պաշտպանության միջոցները և հիմքում ունենալով կատարված հետազոտությունը`  մշակել առաջարկությունների փաթեթ։ Հայտնի են ոչ միայն ֆակուլտետի, այլև այլ ուսանողների կողմից ուսանողների անձնական տվյալների պաշտպանության, բողոքարկման և այլ իրավունքների խախտման դեպքեր։ Այդ պատճառով կարևոր է ուսումնասիրել այդ դեպքերը և առաջարկել իրավունքների պաշտպանության միջոցներ, որոնք կարող են ներառվել իրավական բարեփոխումների շրջանակներում։ Ծրագրի գլխավոր նպատակն էր ուսումնասիրել իրավագիտակցությանը առնչվող խնդիրները, ուսանողների իրավունքների խախտման դեպքերը և ներկայացնել ուսանողների իրավունքների պաշտպանության ավելի արդյունավետ կառուցակարգեր։

Ի հավելումն կատարված գործողությունների՝ ուսումնասիրվել են ուսանողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, առանձնացվել են օրենսդրական բացերը և ներկայացվել են առաջարկություններ։

 

Ծրագիր` «Լավ բժիշկը»

Իրականացնող` «Մեդիկուս» նախաձեռնող խումբ

Ժամկետ` Հունվար – Նոյեմբեր, 2023

Բյուջե` 3,987,376 դրամ

Ծրագրի հիմնական խնդիրներն էին պարզեցնել, մատչելի դարձնել բժշկական մասնագիտական գրականությունը, և ներկայացնել ուսանողների փորձը լայն լսարանին: համար: Չնայած տեխնոլոգիական առաջընթացին Բժշկական համալսարանի ուսանողները շարունակում են կրթվել ավանդական կրթական մեթոդներով, ինչը բարդացնում է ուսանողների կողմից բարդ թեմաներ ընկալելու գործընթացը` դանդաղեցնելով նրանց մասնագիտական աճը: Շատ կարևոր նյութեր թարգմանված չեն հայերեն, ինչը կարող է անհասանելի դարձնել դրանք հայ ուսանողների համար:

Ծրագրի շրջանակներում արտասահմանյան գրականությունը թարգմանվել է հայերեն, գրականությունը թվայնացվել է և սոցիալական մեդիայի միջոցով ներկայացվել է լայն լսարանին: Ծրագիրը նաև նպատակ ուներ զարգացնել ծրագրային թիմի կարողությունները, խթանել սոցիալական ակտիվիզմը և ներկայացնել համալսարանի ղեկավարությանը համալսարանի խնդիրները:

 

Ծրագիր` «Մենք միասին ենք»

Իրականացնող` «Սպիտակ ձեռնափայտ» ՀԿ

Ժամկետ` Հունվար – Հունիս, 2023

Բյուջե` 3,135,000 դրամ

Ծրագրի առաջնային խնդիրն էր ստեղծել ուսանողական խորհուրդ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Խորհրդի մանդատն էր բարձրաձայնել Հայաստանում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ստացող հաշմանդամություն ունեցող ուսանողների խնդիրները: Խորհրդի ուշադրության կենտրոնում էին համալսարանների և աշխատաշուկայի միջև հաղորդակցության, ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող ուսանողների ինքնակազմակերպման հարցերը: Ծրագրային թիմը կապվել է մինչև 20 համալսարանների հետ և տվյալներ է հավաքագրել հաշմանդամություն ունեցող 124 ուսանողների մասին, որոնցին 26-ը ընտրվել են ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի շրջանակներում մշակվել են մոդուլներ թվային գրագիտության, հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների և հաղորդակցական հմտությունների թեմաներով: Իրականացվել է երկօրյա դասընթաց Ծաղկաձորում, որի ընթացքում մասնակիցների հետ միասին մշակվել է ուսանողական խորհրդի ներքին կանոնադրությունը: Նաև կազմակերպվել են առցանց դասընթացներ, որոնք պատրաստում էին ուսանողներին արդյունավետ խմբային աշխատանքի և որոշումների կայացման համար: Խորհուրդը նաև ներկայացրել է առաջարկություն ներդնել հաշմանդամություն ունեցող աշակերտներին ընդունելության քննությունների ընթացքում կացարան տրամադրելու կառուցակարգներ:

 

Ծրագիր` «Շիրակի մարզի բուհերի ուսանողների կարիքների գնահատում»

Իրականացնող` «Հարթակ» հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպություն

Ժամկետ` Հունվար - Հունիս, 2023

Բյուջե` 3,058,000 դրամ

Այս կրթահետազոտական ծրագիրը նպատակ ուներ ուսումնասիրել ուսանողների և՛ քաղաքացիական ակտիվության, և՛ մոտիվացիայի ցածր մակարդակների պատճառները և  լուծումներ առաջարկել: Ծրագիրը հիմնված էր «Ուսանողական ժողովրդավարությունը Շիրակի մարզում» ծրագրում ձեռք բերված փորձի և գիտելիքների վրա: Ծրագրի շրջանակներում Շիրակի երկու համալսարաններից` Շիրակի պետական համալսարանից և Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղից, 15 ուսանողներ հնարավորություն են ստացել զարգացնել իրենց հետազոտական հմտությունները: Ուսանողները իրականացրել են ներհամալսարանական հետազոտություն, ուսումնասիրել իրենց տարիքակիցների շրջանում ցածր քաղաքացիական մասնակցության և ցածր նախաձեռնողականության պատճառները և երկու համալսարաններին ներկայացրել են առաջարկությունների փաթեթ:

 

Ծրագիր` «Նպաստելով եզդի ուսանողների և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանը»

Իրականացնող` «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» (ՄԻԵԿ) իրավապաշտպան ՀԿ

Ժամկետ` Հունվար - Հունիս, 2023

Բյուջե` 3,260,000 դրամ

Եզդիական համայնքում սակավ թվով երիտասարդներ են շարունակում իրենց կրթությունը։ Արդյունքում եզդի երիտասարդները ավելի քիչ հնարավորություններ են ստանում աշխատաշուկայում։ Կարիք կա համակարգային և համապարփակ միջոցներ ձեռնարկել խրախուսելու համար երիտասարդներին բարձրագույն կրթական հաստատություններ դիմել։ Խնդիրը հասցեագրելով`«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն նախաձեռնել է այս ծրագիրը` նպատակ ունենալով ավելի սերտ կապ ստեղծել եզդի ուսանողների և աշխատաշուկայի միջև, նաև զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները: 10 եզդի ուսանողներ ընտրվել են դասընթացների փուլին մասնակցելու համար: Իրականացվել են «Ինչպես պատրաստվել աշխատանքային հարցազրույցին» և «Ինչպես դիմել և մասնակցել երիտասարդական ծրագրերի» դասընթացները, որոնք ներառել են ինքնակենսագրություն կազմելու, մոտիվացիոն նամակ գրելու, հարցազրույցների ռազմավարության, քաղաքացիական ակտիվիզի, երտասարդական ծրագրերին դիմելու ընթացակարգի և հայտը ճիշտ լրացնելու մասին թեմաներ: Ծրագրի շահառուներից վեցը դասընթացների ավարտից հետո ստացել են մեկամսյա ուսնակության հնարավորություն իրենց նախընտրած կազմակերպություններում` «Խիրատ» մեդիայում, Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, «Ֆիդեմ» ծրագրայն ապահովման ընկերությունում և «Մեդլայն» բժշկական կլինիկայում: Ուսնակության ընթացքում նրանք կիրառել են իրենց տեսական գիտելիքները, սովորել են աշխատանքային բարդությունների մասին, ուսումնասիրել նոր բնագավառներ և ստուգել իրենց հմտությունները:

 

Ծրագիր` «Ժողովրդավար Ուսանող»

Իրականացնող` «Երիտասարդական ՈւԺ»

Ժամկետ` Հունվար – Հունիս 2023

Բյուջե` 3,991,860 դրամ

Ծրագիրը նպատակ ուներ գիտելիքներ փոխանցել Գավառի պետական համալսարանի ուսանողներին իրենց իրավունքների վերաբերյալ՝ օգտվելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեթոդներից և ժողովրդավարական կրթությունն ու ակտիվիզմը խթանող կառուցակարգերից։ Ծրագրի նպատակներից էր ուսանողներին խրախուսելը ավելի ակտիվ դեր ստանձնել համալսարանի ղեկավարման գործընթացում, նաև ստեղծել Կարիերայի կենտրոն: Ծրագիրը մեծ ազդեցություն է ունեցել Գավառ համայնքի վրա, հատկապես Գավառի պետական համալսարանի վրա: Այս ծրագրի փորձը ցույց տվեց, որ ուսանողների շահերին և իրավունքներին վերաբերող տարբեր թեմաներն ավելի արագ և ինտերակտիվ ձևով ընկալելու համար ոչ ֆորմալ կրթության մեթոդները արդյունավետ են: Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ուսանողական ժողովրդավարության դպրոց» դասընթացը, որի ավարտից հետո դպրոցի մասնակիցները, ներգրավելով 70 ուսանողների, շարունակել են իրենց գործունեությունը Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում: 20 մասնակիցներից յոթը համայնքային կազմակերպություններում ուսնակության հնարավորություն են ստացել և արդյունքում ձեռք են բերել ոչ միայն կիրառական, այլև տեսական գիտելիքներ: «Երիտասարդական ՈւԺ» նախաձեռնության հետ համագործակցությամբ ստեղծվել են հինգ ակումբներ, որոնք շարունակում են գործել` նպատակ ունենալով խթանել համալսարանի և համայնքի զարգացման նախաձեռնությունները: Համալսարանում ստեղծվել է ուսանողների անկախ խումբ, որը զբաղվում  էր ուսանողների, նաև սոցիալական իրավունքների ակտիվ ջատագովությամբ: Ծրագիրը օգտակար էր ավելի քան 350 ոչ ուղղակի շահառուների վրա: Արդյունքում նաև ստեղծվել է մարզի և համայնքի գործատու կազմակերպությունների տեղեկատվական բազա, որի ստեղծումը կարևոր դեր ուներ համալսարանի և այս կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման գործում:

 

Ծրագիր` «ReGorsU. Ուսխորհուրդի վերազինումը որպես բուհի ռեստարտի մեկնարկ»

Իրականացնող` «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային ՀԿ

Ժամկետ` Հունվար – Դեկտեմբեր, 2023

Բյուջե` 3,244,000 դրամ

Ծրագրի առաջնային նպատակն էր խթանել Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի և դրա անդամների կարողությունները, ինչպես նաև ուսանողական միջոցառումներ կազմակերպել և մեծացնել ուսանողների ներգրավվածությունը համալսարանում որոշումների կայացման գործընթացում։ Ծրագրի անմիջական շահառուները ԳՊՀ-ի 40 ուսանողներ էին, սակայն ծրագրի թիրախն էին համալսարանի 740 ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը և վարչակազմը։ Ծրագրի հիմնական ենթանպատակներն էին (1) մեծացնել ուսանողական խորհրդի գործունեության տեսանելիությունը և արդյունավետությունը, (2) գիտելիքներ փոխանցել ուսանողներին համալսարանի կառավարման մասին ու մշակել նրանց կարիքները հասցեագրող քաղաքականություն և (3) անդրադառնալ ուսանողական խորհրդի փաստաթղթերի և կարգավորումների բացակայության հարցին, նոր կանոնադրություն և այլ փաստաթղթեր մշակել։



Վերջին անգամ խմբագրվել է հոկտեմբերի 19-ին, 2023:

Ավելին