Մարդու տեղը (մաս 7)

13.11.2018

«Մարդու տեղը» անիմացիոն ֆիլմաշարի յոթերորդ մասը պատմում է համայնքների պաշտոնական կայքերի մասին և դրանց՝ ընձեռած լայն հնարավորությունների մասին, որոնց շնորհիվ բնակիչները դառնում են առավել տեղեկացված համայնքային կյանքից, հետևում են համայնքապետարանի գործունեությանը, ծանոթանում համայնքի պատմությանը, համայնքապետարանի կառուցվածքին, իմանում համայնքապետարանում առկա թափուր աշխատատեղերի մասին, ինչպես նաև՝ կարդում համայնքապետարանի հրապարակած զեկույցները, հաշվետվությունները, համայնքի ղեկավարի ուղերձներն ու որոշումները։

Անիմացիոն ֆիլմաշարը ստեղծվել է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: