Ջատագովություն. Իզաբելլա Սարգսյան, Միքայել Հովհաննիսյան

06.09.2021

Տեսանյութը նկարահանվել է 22 հունիսի, 2021 թ.

«Ադվոկացիայի մասին շատ են խոսում (advocacy-ի, ջատագովության, երբեմն նաև անվանում են շահերի պաշտպանություն), բայց վստահ չեմ, որ մարդիկ շատ լավ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Դրա համար կուզեի մի երկու խոսքով ներկայացնել՝ ադվոկացիան, շահերի պաշտպանությունը կամ ջատագովությունը ինչ է։ Ըստ էության, դա իշխանության հետ իշխանության տարբեր մակարդակներում, լինի դա տեղական իշխանության մակարդակ, լինի օրենսդրական, լինի դատական իշխանություն, այսինքն՝ որոշում կայացնողների հետ քաղաքացիների որոշակի տրամաբանությամբ և որոշակի ինստիտուցիոնալացված կոմունիկացիայի ձև է, որի արդյունքում հնարավոր է հասնել դրական փոփոխությունների»։

«Իմ կարծիքով, շատ կարևոր ա, որ գոնե ինչ-որ փաստաթղթային արձանագրում լինի չէ՞, օրենք կլինի, որոշում կլինի, թե ինչ կլինի, բայց, երբ քո պահանջը ձևակերպվում է որոշում կայացնողի կողմից ինչ-որ փաստաթղթի մակարդակով, դա որոշակի երաշխիք է հանդիսանում»։

«Ադվոկացիոն գործընթացները շատ տարբեր մակարդակներում են տեղի ունենում։ Ես ենթադրում եմ, որ տեղական մակարդակում, համայնքային մակարդակում ադվոկացիոն գործընթացը և կենտրոնական, ընդհանուր պետական մակարդակում կամ միջազգային մակարդակում ադվոկացիոն գործընթացները իրարից էապես տարբերվում են, թեև վստահաբար ունեն նաև լուրջ ընդհանրություններ»